Հարգելի՜ այցելու,
Կայքի միջոցով կարող եք դիմել տոհմագրության ծառայություն ստանալու համար, ինչը նախատեսում է տոհմագրական նյութերի հավաքագրում և տրամադրում հետևյալ եղանակով․
►Տեղեկանք՝ տոհմի մասին ընդհանուր ծանոթագրությամբ և տեղեկություններով, (ծնունդ, մահ, ամուսնություն և այլն)
►Տեղեկանք՝ տոհմի մասին ընդհանուր ծանոթագրությամբ և տեղեկություններով, դրանց հիմքերը՝ սկանավորված, նաև՝ թարգմանությամբ (ծառայության կատարման ընթացքը՝ 1 ամիս),
►Տեղեկանք՝ տոհմի մասին ընդհանուր ծանոթագրությամբ և տեղեկություններով, դրանց հիմքերը՝ սկանավորված և թարգմանությամբ, տոհմագրության սխեմա՝ էլեկտրոնային ձևաչափով (ծառայության կատարման ընթացքը՝ 1-2 ամիս),
►Էլեկտրոնային ալբոմ, որում ներկայացվում է տոհմի պատմությունը՝ բացատրություններով, պատմություններով, մեջբերումներով, փաստաթղթերով, աղբյուրներով (ծառայության կատարման ընթացքը՝ 2-3 ամիս)
Կարևոր է իմանալ՝ տեղեկանքները չունեն իրավաբանական ուժ։ Դրանք տրվում են «Հայաստանի Թեքեյան մշակութային միավորում» հասարակական կազմակերպության կողմից՝ արխիվային մեծ փորձ ունեցող արխիվարիուսների արխիվագիտական աշխատանքների հիման վրա։
Տոհմագրության վերաբերյալ ուսումնասիրությունները կատարվում են տարբեր արխիվներում
• Հայաստանի ազգային արխիվ,
• Արցախի պետական արխիվ
• ՌԴ-ի պետական արխիվ
• Վրաստանի ազգային արխիվ
• Արտասահմանյան արխիվներ, որոնք թույլատրելի են ուսումնասիրությունների համար
Տոհմագրության ծառայության կատարման ժամանակը կախված է նյութի և աշխատանքի ծավալից։
Ուսումնասիրությունները կատարվում են 19-րդ դարից սկսած՝ ծննդականների, չափաբերական մատյանների, մարդահամարների, չափաբերականների, ինչպես նաև կտակների հիման վրա։ Դրանցով հնարավոր է պարզել անձի/անձանց կենսագրական տվյալներ, ուսման, աշխատանքի, ռեպրեսիայի ենթարկված լինելու, Երևանի, Գյումրու, Էջմիածնի մանկատների որբերի վերաբերյալ տեղեկություններ և այլն։
Ծառայությունից օգտվելու համար պետք է լրացնել անձի վերաբերյալ առավելագույն տվյալներ՝
• անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տարեթիվ, ծննդավայր
• կնոջ կամ ամուսնու մասին տեղեկություններ՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տարեթիվ,
• ընդհանուր տեղեկություններ (յուրաքանչյուր տվյալ կարող է օգնել արխիվային աշխատանքի առավել ճշգրիտ իրականացման համար)
• այլ տեղեկատվություն (նույնիսկ՝ բանավոր հիշողությունների մասին նշումներ)
►Տոհմագրության ծառայության համար կարող են դիմել ինչպես Հայաստանում և Ռուսաստանի Դաշնությունում ապրած հայեր, այնպես էլ 1836 թվականից հետո Հայաստանում բնակություն հաստատած ռուսներ, ասորիներ, հրեաներ, եզդիներ, մոլոկաններ։
Տոհմագրական ծառայություն ստանալու համար գրեք [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զնագահարեք +374(10) 552 632, +374(10) 570 283։
09 Սեպտեմբեր, 2024