Մրցանակակրի մասին
Ծնվել է 1961 թվականի փետրվարի 16-ին Ախալքալաքում: 1977 թվականին ոսկե մեդալով ավարտել է դպրոցը: 1982 թվականին
գերազանցության դիպլոմով ավաղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 1982-1985թթ. եղել է համալսարանի հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ:
1989 թվականին պաշտպանել է թեկնածուական, իսկ 2002թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1986 թվականի հոկտեմբերին աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում:
2002 թվականից ինստիտուտի տնօրենն է:
2004 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում, 2006թ. ընտրվել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Պարգեւատրվել է « Մովսես Խորենացի» մեդալով:
Զբաղվում է Հայաստանի պատմական ժողովրդագրության, Արեւմտյան Հայաստանի, հայոց ցեղասպանության, Ջավախքի պատմության, հայ-վրացական հարաբերությունների հիմնահարցերով: Հեղինակ է բազմաթիվ լեզուներով լույս տեսած ավելի քան 160 գիտական աշխատությունների: Նրա «Էրզրում» գիրքն արժանացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցանակին:
Աշոտ Մելքոնյանի «Ջավախքը XIX դարում եւ դարի առաջին քառորդին» մենագրությունը 2006 թվականին արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակի։