• Поиск Поиск
×
Эдуард Айрапетян

Эдуард Айрапетян

композитор

О победителе
  • Об Авторе О победителе

О победителе

Ծնվել է Երեւանում 1949 թվականին:
Ավարտել է Ռ. Մելիքյանի անվան ուսումնարանը, այնուհետեւ` Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան: Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է 1976 թվականից։

Էդվարդ Հայրապետյանը բազմաժանը ստեղծագործող է, մի շարք սիմֆոնիաների հեղինակ։ Սկսած առաջին իսկ քայլերից` է. Հայրապետյանի ստեղծագործությունները նրան լայն ճանաչում բերեցին ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում:

Ժամանակակից թեմաներով ստեղծագործելու կարողությունը է. Հայրապետյանի սիմֆոնիաների առանցքային հիմքն է հանդիսանում:

Էդվարդ Հայրապետյանը արժանացել է Կոմպոզիտորների միության մրցանակի, Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալի, «Արամ Խաչատրյան» մրցանակի եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի հատուկ մrցանակի: Էդվարդ Հայրապետյանը հեղինակ է բալետային երաժշտության, սիմֆոնիաների, երգչախմբային եւ նվագախմբային մի շարք ստեղծագործությունների:

2008թ. Էդվարդ Հայրապետյանը «Կրկնակի կոնցերտի ջութակի, ալտի եւ լարային նվագախմբի համար» ստեղծագոոծության համար արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակի:

Материалы