CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Երջանիկ Գևորգյան

Երջանիկ Գևորգյան

լեզվաբան

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 5-ին, Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում: Երկու տարեկան դժբախտ պատահարից կորցրել տեսողությունը: Հինգ տարեկանից սովորել է Երեւանի կույր երեխաների գիշերօթիկ դպրոցում։ Եղել է դպրոցի առաջին մեդալակիրը:

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։
1961-1964թթ. սովորել է պետհամալսարանի ասպիրանտուրայում նշանավոր հայագետ Գուրգեն Սեւակի ղեկավարությամբ: Երջանիկ Գևորգյանը աշխատանքային գործունեությունը սկսել է 1954թ. Հայաստանի կույրերի միավորման կոմբինատում որպես բանվոր, ապա` որպես սրբագրիչ, խմբագիր, ակումբի վարիչ:

1967թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հայերենի դարձվածքները» թեմայով եւ ապա 1991թ. պաշտպանել դոկտորական ատենախոսություն` «Շարժումների լեզուն» թեմայով։

Մի շարք երկերի եւ հոդվածների հեղինակ է։

2005թ. պարգեւատրվել է կրթության եւ գիտության նախարարության ոսկե հուշամեդալով, ինչպես նաեւ` ՀԿՄ պատվավոր անդամի ոսկե կրծքանշանով:

Հայաստանի էսպերանտների ասոցիացիայի պատվավոր նախագահն էր։ Մահացել է 2020 թվականին։

2004թ. Երջանիկ Գեւորգյանն արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մrցանակի` «Հայոց շարժումային լեզվի բառարան» աշխատության համար:

Հոդվածներ