CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Ֆադեյ Սարգսյան

Ֆադեյ Սարգսյան

ակադեմիկոս

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին
  • Հոդվածներ Հոդվածներ

Մրցանակակրի մասին

Ծնվել է 1923թ. սեպտեմբերի 18-ին Երեւանում:

Ավարտել է Երեւանի Ա. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցը: 1940թ. ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական բաժինը, այնուհետեւ ուսումը շարունակել Տոմսկի էլեկտրատեխնիկական ինստիտուտում:

1946թ. ավարտել է Լենինգրադի Կապի կարմրադրոշ զինվորական ակադեմիան։ Ինժեներական զորքերի գեներալ-մայոր էր: Աշխատել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունում: Հանդիսացել է Երեւանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն: է 1977թ. նշանակվել է ՀՍՍՀ ինիստրների խորհրդի նախագահ: Հեղինակ է մի շարք գիտական աշխատությունների։ Ղեկավարել է երկրի կառավարությունը մինչեւ 1988 թվականը: Տեխնիկական գիտությունների դոկտոր էր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ:

ԽՍՀՄ, Հայաստանի, Ուկյաինայի պետական մրցանակների դափնեկիր էր:
Պարգեւատրվել է «Մեսրոպ ՄաՇՏոց», ԽՍՀՄ եւ մի շարք այլ պետությունների շքանշաններով։ Երկար տարիներ ղեկավարել է ՀՀ ԳԱ ակադեմիան: Մի շարք երկրների ակադեմիաների անդամ էր: Հայաստանի անկախացման տարիներից փորձառու պետական, քաղաքական վաստակաշատ գործիչը աշխատել է ոrպես ՀՀ վարչապետի խորhրդական:

Մեծ է եղել Ֆադեյ Սարգսյանի վաստակը Հայաստանի տնտեսության զաղգացման գործում որպես գիտնական, պետական, քաղաքական գործիչ։

2009թ. Ֆադեյ Սարգսյանին շնորհվել է Հայաստանի ԹՄՄ «Ադամանդակուռ Արարատ» շքանշան:

Հոդվածներ

Պետական ողնաշարով գործիչը. Ֆադեյ Սարգսյանի 100-ամյակն է (տեսանյութ)

Պաշտոնական լուրեր

Calendar15-10-2023