CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Հակոբ Ասատրյան

Հակոբ Ասատրյան

լրագրող

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին
  • Հոդվածներ Հոդվածներ

Մրցանակակրի մասին

Ծնվել է 1967 թ․ նոյեմբերի 16-ին։ 1984-1987 թթ․ սովորել է ԵՊՀ-ում, 1990-ին ավարտել է Մոսկվայի Պետական Համալսարանը։

1991-1998 թվականներին՝ «Ազգ» օրաթերթի աշխատակից, 1992-1998 թվականներին, միաժամանակ՝ ՀՀ-ում «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության, 1993-1997 թվականներին՝ «Արմինիըն Ինտերնեշընըլ Մեգըզին» (Գլենդել, ԱՄՆ) և «Նուվել դ'Արմենի» (Փարիզ) ամսագրերի թղթակից։ 1991 թվականից «Ազգի» սեփական թղթակիցն է Չեխիայում։ 1999 թվականին Պրահայում հիմնադրել է «Կովկաս-Արևելյան Եվրոպա» լրատվական կենտրոնը, «Օրեր» ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է մինչ օրս։

ԹՄՄ Վարդգես և Ռիտա Պալյանների «Տարվա լավագույն լրագրող» (1995), ՀԺՄ և Համաշխարհային հայկական կոնգրեսի (2011, լավագույն լրագրողական հրապարակումների համար) մրցանակներ։ 

2021 թ․ արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Օրեր» ամսագրի համար։

Հոդվածներ

Եվրոպայում հրատարակվող միակ արևելահայերեն ամսագիրը՝ «Օրերը», 25 տարեկան է (տեսանյութ)

Մշակութային լուրեր

Calendar26-09-2024