Մրցանակակրի մասին
Ծնվել է 1937 թվականին Երեւանում:
Հենրիկ Էդոյանը Հայաստանի ճանաչված բանաստեղծներից է, 1960-ականների «գեղագիտական այլախոհության» հայտնի դեմքերից, ում ստեղծագողծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լեհերեն եւ այլն: Սովորել է Երեւանի պետական համալսարանի հայագիտական բաժանմունքում, ավարտել Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրան, 1990 թ. ստացել է բանասիրության դոկտորի աստիճան: Հենրիկ Էդոյանը Երեւանի Պետական համալսարանի պրոֆեսոր է, արտասահմանյան գրականության եւ գրականության տեսության ամբիոնի վարիչ:
Նրա թարգմանությամբ լույս են տեսել «Ոսկե լոտոս» եւ «Հին Արեւելքի պոեզիան» ժողովածուները:
1980-2007 թթ. հրատարակել է` « Անդրադարձումներ», «Պատկեր եւ կեսօr», «Երկրային ժամանակ»,«Եղիշե Չարենցի պոետիկան»,« Այժմ եւ միշտ», «100 սոնետ», «Քայլեր եւ ստվերներ», «Կյանքը, իմ ուղին», «Աստվածների ժամանակ» ժողովածուները: Արժանացել է Հայաստանի գրողների միության մի շարք մրցանակների, պետական պարգեւների:
2006թ. Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակին է արժանացել «Պատկեր եւ կեսօր» բանաստեղծական ժողովածուի համար: