CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Հրաչիկ Միրզոյան

Հրաչիկ Միրզոյան

գրականագետ, փիլիսոփա

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Ծնվել է 1940թ.մարտի 13-ին Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան գյուղում:

1954թ. ավարտել է գյուղի յոթնամյա դպրոցը, այնուհետեւ` Նոր Բայազետի մանկավարժական ուսումնարանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետը եւ համալսարանի ասպիրանտուրան:

1967թ. պաշտպանել է թեկնածուական, 1984թ.` դոկտորական ատենախոսություն: 1987թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում:

Ղեկավարել է ԵՊՀ փիլիսոփայության պատմության ամբիոնը։ 1998-2004թթ. եղել է փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ հոգեբանության ֆակուլտետի, իսկ 2004-2009թթ.` փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դեկան:

1994-1997թթ. աշխատել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի Ալեք եւ Մարի Մանուկյանների անվան ժառանգավորաց վարժարանում եւ Ընծայարանում, իսկ 1997-2003թթ.` նաեւ Էջմիածնի Գեւորգյան Ճեմարանում:

1992թվականից «Բանբեր Երեւանի համալսարանի» գիտական հանդեսի գլխավոր խմբագիրն է։
Հեղինակ է մի շաrք գրքերի եւ գիտական բազմաթիվ հոդվածների: Հրատարակել է «Սիմեոն Ջուղայեցի», «XVII դարի հայ փիլիսոփայական մտքի քննական վերլուծություն», «Հովհաննես Մրքուզ Ջուղայեցի», «Գրիգոր Նարեկացու բառաստեղծական արվեստը»:

Մասնակցել է միջազգային բազմաթիվ գիտաժողովների (Երեւան, Բաքու, Մոսկվա, Լվով, Լոս Անջելես, Վաrcավա եւ այլն):

2009 թվականին «Գրիգոր Նարեկացու բառաստեղծական արվեստը» գրքի համար արժանացել է Հայաստանի Թեքեյան Մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակի։

Հոդվածներ