CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Խաչիկ Մանուկյան

Խաչիկ Մանուկյան

բանաստեղծ

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Խաչիկ Մանուկյանը ծվել է 1964 թվականի մարտի 3-ին, Էջմիածին քաղաքում։ Սովորել է Էջմիածնի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ 1982-1984թթ. ծառայել է սովետական բանակում։ 1989 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Աշխատել է շինարարական կազմակերպությունում՝ որպես ինժեներ ծրագրավորող, «Մեծամոր» պատմահնագիտական թանգարանում՝ որպես ավագ գիտաշխատող։ Եղել է «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսի պոեզիայի բաժնի խմբագիր։ Այնուհետև՝ Էջմիածնի քաղաքապետարանի «Մշակույթ» միացյալ տնօրինության գլխավոր տնօրեն։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, պարսկերեն, սերբերեն, լեհերեն, վրացերեն։ Խաչիկ Մանուկյանը Էջմիածնի պատվավոր քաղաքացի է: 24 գրքի հեղինակ է։ ՀԳՄ անդամ է 1992-ից:

2024 թվականին «Գրականություն» անվակարգում Խաչիկ Մանուկյանն արժանացել է «Վահան Թեքեյան»՝ «Երվանդ Ազատյանի անվան գրական մրցանակի՝ «Անմահականս» գրքի համար։ 

Հոդվածներ