• Поиск Поиск
×
Лер Камсар

Лер Камсар

писатель

О победителе
  • Об Авторе О победителе

О победителе

Ծնվել է 1888-ի հոկտեմբերի 24-ին, Արեւմտյան Հայաստանի Վան քաղաքում, հոգեւորականի ընտանիքում: Սկզբնական կրթությունն ստացել է տեղի Ամերիկյան վարժարանում: 1909-ին ավարտելով Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը` վերադարձել է Վան, որտեղ աշխատել է սկզբում որպես դերասան, ապա` հայոց լեզվի ուսուցիչ Աղթամարի Սուրբ Խաչ վանքի դպրանոցում, այնուհետեւ` Վանի մասնավող Երամյան վառժարանում: Առաջին երգիծական պամֆլետը` «Կամսարյան աշխարհագրությունը», տպագրել է 1910-ին Վանի «Աշխատանք» թերթում, որն անմիջապես հանրահայտ է դարձրել նրան:

1915-ին մասնակցել է Վան-Այգեստանի ինքնապաշտպանության կռիվներին: Գաղթելով Երեւան՝ սկսել է թղթակցել կովկասյան բոլոր թերթերին: 1921-35-ին եղել է «Խոrhrդային Հայաստան» թերթի երգիծական բաժնի աշխատակիցը: 1935-1955-ը բռնադատվել է` բանտարկվելով սկզբում երեւանյան բանտում, այնուհետեւ` աքսորվել Վոլկուտա եւ Բասարգեչար: 1955-ի համաներումից հետո վերադարձել է Երեւան: Մահացել է 1965-ի նոյեմբերի 22-ին, Երեւանում:

Լեռ Կամսարի գրվածքների մի մասը կորել է գաղթի ճանապարհին, արխիվը երկու անգամ բռնագրավվել եւ ոչնչացվել է Չեկայի կողմից: Նրա թողած հսկայական գրական ժառանգությունից լույս է տեսել ընդամենը 15 ժողովածու։

2008 թվականին անվանի երգիծաբանի «Մահապուրծ օրագիր» գիրքը հետմահու արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակի։

Материалы