Մրցանակակրի մասին
Լևոն Մալխասյանը ծնվել է 1945 թվականի հունվարի 1-ին Երևանում։
5 տարեկանում առաջին անգամ սկսեց նվագել դաշնամուր և արդեն դպրոցական տարիներից նվագակցում էր տարբեր երգիչների։
1962-1967 թթ. ուսանել է Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում՝ ռուսաց լեզու և գրականություն մասնագիտությամբ։ 1963 թ. թմբկահար Արմեն Թութունջյանի՝ Չիկոյի և կոնտրաբասահար Արթուր Աբրահամյանի հետ Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում ստեղծում է ջազային եռյակ, որը կոչվում է դաշնակահարի անունով՝ «Լևոն Մալխասյանի անվան եռյակ» և որը Երևանի առաջին ջազ եռյակն էր։
1985 թվականին Մալխասյանը Երևանում կազմակերպել է համամիութենական առաջին եռօրյա ջազային փառատոնը, 1986- թվականին՝ «Ջազային համայնապատկեր» մրցույթ-փառատոնը, 1998 թվականին՝ միջազգային ջազային հնգօրյա փառատոն՝ «Ինտերնեյշնլ ջազ ֆեսթիվալ» անվանումով։
2006 թվականին Երևանում հիմնադրվեց «Մալխաս ջազ ակումբը», որը գործում է մինչ օրս։
Արժանացել է մի շարք պարգևների։
2022 թվականին Լևոն Մալխասյանն արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշանին։