CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Ռադիկ Մարտիրոսյան

Ռադիկ Մարտիրոսյան

ֆիզիկոս

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Ծնվել է 1936 թ. մայիսի 1-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում: 1953 թ. ավարտել է տեղի դպրոցը, 1958 թ. ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը` աստղաֆիզիկոսի որակավորմամբ: 1960 - 1963 թթ. Ռ. Մարտիրոսյանը սովորել է ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում: 1964 թ. Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1964 - 1968 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ ռազիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1968 - 1970 թթ. լաբորատորիայի բաժնի վարիչ, 1970 - 1980 թթ. գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն: 1980 թ. նշանակվել է ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն և նույն թվականին պաշտպանել դոկտորական ատենախոսություն: 1982 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1986 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1990 թ.՝ ակադեմիկոս:

1993 - 2006 թթ. Ռ. Մարտիրոսյանը եղել է ԵՊՀ ռեկտոր, նշանակալի ավանդ բերել համալսարանի` եռաստիճան կրթական համակարգին անցնելուն, նպաստել եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու գործընթացին: 2006-ից ՀՀ ԳԱԱ նախագահն է:

Ռադիկ Մարտիրոսյանը հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատանքների։

2012 թվականին Ռադիկ Մարտիրոսյանն արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշանին։

Հոդվածներ