CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Ռալֆ Յիրիկյան

Ռալֆ Յիրիկյան

հասարակական գործիչ

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Ծնվել է Լիբանանում։ Բեյրութի ամերիկյան համալսարանում ստացել է տնտեսագիտության, ինչպես նաեւ գործարար կառավարման բակալավրի աստիճան: Աշխատել է Լիբանանում, Կիպրոսում եւ Քաթարում:

Ռալֆ Յիրիկյանը 2005-2022 թթ.-ից ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հիմնադիր գլխավոր տնօրենն է Հայաստանում:
Նորարարական մի շարք լուծումների շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձավ Հայաստանի հասարակության հանդեպ կորպորատիվ պատասխանատվությամբ առաջնորդվող առաջին կազմակերպությունը։ Գլխավոր տնօրենի ջանմերի շնորհիվ ընկերությունը մի քանի միլիոն դոլար է ներդրել առողջապահական, մշակութային, կրթական եւ ենթակառուցվածքային նախագծերի իրակաացման համար։

Ռալֆ Յիրիկյանը բազմաթիվ դասախոսություններով հանդես է եկել ակադեմիական, գործարար լսարանների առջեւ, ինչպես նաեւ տեխնոլոգիաների ոլորտի մի շաrք ֆորումներում։ Նա գլխավորում է ՄԱԿ-ի «Գլոբալ կոմակտ» նախաձեռնության հայաստանյան ցանցի համակարգող խորհուրդը: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդի անդամ է։
Ռալֆ Յիրիկյանին շնորհվել են բազմաթիվ պատվավոր կոչումներ եւ շքանշաններ, այդ թվում` «Տարվա մարդ» կոչումը Հայաստանի ոսկրածուծի դոնորների ռեեստր հիմնադրամի կողմից, ՀՀ նախագահի շնորհած «Մովսես Խորենացի» մեդալը, ԼՂՀ նախագահի Շնորհած «Անանիա Շիրակացի» մեդալը, Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհած «Գրիգոր Լուսավորիչ» պատվո շքանշանը, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ոսկե մեդալը, Մշակույթի զարգացման գործում բացառիկ ներդրման համար «Մանթաշյանց ասպետ» պատվո ոսկե շքանշանը եւ այլն:

Ռալֆ Յիրիկյանին շնորհվել է նաեւ բարձրագույն ուսումնական եւ գիտական մի շաrք հաստատությունների պատվավոր դոկտորի աստիճան:

2008թ. արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակին հանրօգուտ գործունեության համար:

Հոդվածներ