Մրցանակակրի մասին
Ծնվել է 1928թ. սեպտեմբերի 22-ին Ղազանչի գյուղում: է 1962 թվականից աշխատում է ՀՀ ԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում: Ուսումնասիրել է հայկական ժողովրդական բանահյուսության ժանրերը: Հավաքել, ուսումնասիրել եւ հրատարակել է հայկական էպոսի նոտ պատումներ, զգալի աշխատանք է կատարել հայ առասպելաբանության ուսումնասիրության, հայ ժողովրդի խաղիկների գիտական համահավաքի եւ հայ բանահյուսության արխիվի գլխավոր կատալոգի կազմման գործում:
1960թ. կազմել եւ հրատարակել է հանելուկների գիտական համահավաք ժողովածուն` «Հայ ժողովրդական հանելուկներ» խորագրով, «Անեծքի եւ oրhնանքի ժանրը հայ բանահյուսության մեջ» աշխատությունը, «Մանուկ Աբեղյանի կյանքը եւ գործը» մենագրությունը:
2007թ. արժանացել է Հայաստանի Թեքեյան Մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակի՝ «Հայ հմայական եւ ժողովրդական աղոթքներ» գրքի համար: