CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
«Ֆորմա» թատրոն

«Ֆորմա» թատրոն

թատերական արվեստ

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

«Միմ ստուդիո» թատրոնի գործունեության ավարտից հետո (2003-2015թթ), 2018 թ․ Հայկ Իսրաելյանը հիմենց «Ֆորմա» թատրոնը։։ Թատրոնն աշխատում է մնջախաղի ժանրում, թատրոնի դերասանների  մեծ մասը նախկինում համագործակցել են  այլ թատրոնների հետ։ Այժմ թատրոնն ունի մեկ ներկայացում՝ «Վայ-Վայ»-ը, որի առաջնախաղը կայացել է 2019 թվականին, և բազմաթիվ մնջախաղային համարներ։

2019 թ․«Վայ-Վայ» ներկայացմամբ թատրոնը մասնակցել է երկու միջազգային փառատոնի՝ «Հայֆեստ» և Լ․ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոն։

2019թ․ օգոստոսի 23-29 Իրանում մասնակցել է միջազգային մրցույթ փառատոնի և ստացել 5 գլխավոր մրցանակ՝ կանացի լավագույն դեր, տղամարդու լավագույն դեր, լավագույն ձայնային ձևավորում, լավագույն ռեժիսուրա և փառատոնի լավագույն ներկայացում։ 2020 թ․ 44-օրյա պատերազմում զոհվում են «Միմ ստւդիո» թատրոնի դերասան Հովհաննես Հաջինյանը, և «Ֆորմա» թատրոնի դերասան Ադամ Խալաթյանը։ Որոշ ժամանակով թատրոնը դադարեցնում է իր գործունեությունը։

2021 թ․ ձմռանը թատրոն է հրավիրվում դերասանուհի Ինեսա Արզաքանցյանը և նորովի վերաբեմադրվում է «Վայ-վայ» ներկայացումը, որի առաջնախաղը կայանում է նույն թվականի մարտի 15- ին։

2021թ․ սեպտեմբերի 06-12-ը, Ուկրաինաի Խերսոն քաղաքում մասնակցում է «Մելպոմենա Տավրիի» միջազգային մրցույթ փառատոնին և արաժանանում  է գլխավոր մրցանակին՝ «Լավագույն ներկայացում»։

2022թ օգոստոսի 03-08-ը մասնակցում է Փոթիի ռեգիոնալ միջազգային փառատոնին։

2022թ-ին Ֆորմա թատրոնն արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակին՝ «Վա՜յ-վա՜յ» ներկայացման համար։

Հոդվածներ