CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Տիգրան Սարգսյան

Տիգրան Սարգսյան

քաղաքական գործիչ

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Ծնվել է 1960 թվականի հունվարի 29-ին Վանաձորում: Սովորել է Երեւանի Տեխնիկական թիվ 14 ուսումնարանում:
1983թ. գերազանցությամբ ավարտել է Լենինգրադի Ն.Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսատնտեսագիտական ինստիտուտը, պաշտպանել թեկնածուական թեզը:

1994-1997թթ. սովորել է Վաշինգտոնի Իրավունքի միջազգային տնտեսական զարգացման ինստիտուտում:
1987-1990թթ.՝Տնտեսության եւ պլանավորման գիտահետազոտական ինստիտուտ, ավագ գիտաշխատող, միջազգային տնտեսական կապերի խմբի ղեկավար։
1988-1993թթ.՝ Երիտասարդ մասնագետների եւ գիտնականների հանրապետական խորհրդի նախագահ:
1990-1991թթ.՝ Տնտեսական բարեփոխումների հիմնախնդիրների վերաբեւյալ բանկիրների համար կազմակերպվող մշտական սեմինարների կոորդինատոր։
1990-1995թթ. - ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԳԽ նախագահության անդամ:
1995-2007թթ. աշխատել է որպես ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ, միջպետական բանկի խորհրդի նախագահ։
2008-2014 թթ․՝ ՀՀ վարչապետ։

2010-2014 թթ.՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի եւ «Մանկավարժություն եւ հոգեբանություն» գիտական պարբերականի խմբագրական խորհրդի նախագահն է:

Դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։

2004թ. պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:

Երեւանի Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր է,  բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ։
2009թ. արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության բարձրագույն պարգեւին` «Ադամանդակուռ Արարատ» շքանշանին:

Հոդվածներ