CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Ջիվան Գասպարյան

Ջիվան Գասպարյան

դուդուկահար

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Ծնվել է 1929 թվականի հունվարի 1-ին Երեւանում: 
Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից։ Բնատուր օժտվածության շնոrհիվ աստիճանաբար հմտանում է այդ գործում: 1947-ին ինքնագործ համույթի կազմով մեկնում է Մոսկվա, որտեղ հանդես է գալիս մեծ հաջողությամբ եւ արռժանանում պարգեւների: 

1949 թ. ընդգրկվում է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի համույթի կազմում` որպես մենակատար։ Մասնակցում է Երեւանյան երաժշտասիրական նվագախմբի համերգներին, ծանոթանում նոտագրված երաժշտության կատարման հմտություններին եւ մշակված մեղեդիների կատարման առանձնահատկություններին:

1956 թ. ստանում է առաջին մրցանակը դուդուկահարների մrցույթում։
1959 թ. ԽՍՀՄ համամիութենական 4-րդ փառատոնում պարգեւատրվում է ոսկե մեդալով։

1988-ին Բրայան Ինոնի հրավերով անվանի դուդուկահարը մեկնում է Լոնդոն: Շնորhիվ Ջիվան Գասպարյանի, հայկական դուդուկի երաժշտությունը մուտք գործեց միջազգային կինեմատոգրաֆիա: Պիտեր Գաբրիելը նrա նվագը օգտագործեց Մարտին Սկորսիզի` «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմում։ Հետագայում Ջիվան Գասպարյանը համագործակցեց Կրոնոս կվարտետի եւ Լոս-Անջելեսի երաժշտասիրական նվագախմբի հետ:

Ականավոր դուդուկահարը արժանացել է բազմաթիվ պետական պարգեւների եւ մրցանակների:

2006թ. վաստակաշատ արտիստը արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշանին։

Հոդվածներ