CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Վարդուհի Դավթյան

Վարդուհի Դավթյան

գրականագետ

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Վարդուհի Դավթյանը ծնվել է 1979թ․ հուլիսի 1-ին Արարտի մարզի Վերին Արտաշատ գյուղում։ Ծննդավայրի դպրոցն ավարտելուց հետո՝ 1996թ․, ընդունվել է Երևանի Խ․ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրական բաժանմունք։
1999թ․ Ֆրանսիայի Նիս քաղաքի Ռուբեն Սևակի հիշատակի տան հիմնադիր-տնօրեն Հովհաննես Չիլինկիրյանի
կողմից արժանացել գրական մրցանակի՝ «Հայ տրուբադուրը» բանաստեղծության համար։

2001թ․ ընդունվել է ասպիրանտուրա՝ հայ գրականության գծով։
2007թ․ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Տերյան-Թեքեյան գրական առնչությունների շուրջ» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2014թ․ ստացել է դոցենտի կոչում։ Բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է։
2022թ․ հրատարակել է եռահատոր «Վահան Թէքէեան, Յօդուածների ժողովածու»-ի Ա․ հատորը, իսկ 2023թ՝ Բ․ հատորը։
Այժմ դասավանդում է Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում։

2024 թվականին «Վահան Թեքեյանին նվիրված աշխատության համար» անվանակարգում արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Վահան Թեքեյան․ հոդվածների ժողովածու»-ի Ա և Բ հատորների համար։

Հոդվածներ