CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Յուրա Խաչատրյան

Յուրա Խաչատրյան

գրաքննադատ

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Ծնվել է 1949 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի Վեդիի շrջանի Քարախաչ գյուղում (ներկայիս Աբարատի մարզ), հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի ընտանիքում: Սովորել է տեղի դպրոցում, ապա շարունակել ուսումը Ուրծաձորի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1966 թվականին:

1971 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1973-ին` համալսարանի ասպիրանտուրան՝ «Ժամանակակից հայ գրականություն» մասնագիտությամբ, իբրեւ թեզ ներկայացնելով «Պարույր Սեւակի քնարերգությունը» ուսումնասիրությունը: Բանասիրական գիտությունների դոկտոր է։

Աշխատել է Մարտիրոս Սարյանի թանգարանում (գիտաշխատող, 1972-79 թթ.), Հայաստանի պետական պատկերասրահում (գիտական գծով փոխտնօրեն, 1979-82 թթ.)։ 1979-ից մինչեւ 2009 թվականը ռուս գրականության պատմություն է դասավանդել Երեւանի պետական համալսարանում:

Առավել հանգամանալից զբաղվել է Պարույր Սեւակի, Կոստան Զարյանի, Հրանտ Նազարյանցի, Կարպիս Սուրենյանի, Ալբերտ Կոստանյանի, Աբրահամ Ալիքյանի եւ այլ հեղինակների գրական ժառանգության ուսումնասիրությամբ, կազմել, խմբագրել եւ հրատարակել է տասնյակ գրքեր եւ ժողովածուներ: Մամուլում հրապարակել է բազմաթիվ հոդվածներ եւ ուսումնասիրություններ` նվիրված հայ գրականության, արվեստի եւ մշակույթի տարբեր հարցերին ու խնդիրներին:

Դասախոսական աշխատանքին զուգահեռ 1992-94 թվականներին խմբագրել է «Վարուժան» գրական-մշակութային ամսաթերթը, 1996-98 թթ. աcխատել է «Նորք» ամսագրի խմբագրությունում, 1998-99 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։

Երվանդ Տեր-Խաչատրյանը անդամ է Հայաստանի գրողների միության, Հայաստանի նկարիչների միության, Հայաստանի ժուռնալիստների միության եւ Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի:

2010 թվականին Երվանդ Տեր-Խաչատրյանի էսսեների ժողովածուն արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակի:

Հոդվածներ