CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Յուրի Ավետիսյան

Յուրի Ավետիսյան

լեզվաբան

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Ծնվել է 1961թ. ապրիլի 12-ին Արտաշատի շրջանի Դեղձուց գյուղում: 1983թ. Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը գերազանցությամբ ավարտելուց հետո ուսումը շարունակել է ասպիրանտուրայում: 1987թ.՝ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն Ա. Չոպանյանի «Անահիտ» հանդեսի վերաբերյալ, իսկ 2002թ. դոկտորական ատենախոսություն` «Արեւմտահայ բանաստեղծության լեզուն» թեմայով։ 2008թ. ստացել է պրոֆեսորի կոչում:

2009թ. ընտրվել է ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ։ Հեղինակ է մոտ 40 գիտական հոդվածների:
Համահեղինակ է մեկ տասնյակից ավելի գիտաուսումնական ուղեցույց - ձեռնարկների եւ գրքերի:

2009թ. «Արեւմտահայ բանաստեղծության լեզուն» գրքի համար արժանացել է Հայաստանի Թեքեյան Մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակի։

Հոդվածներ