CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Զարեհ Մելքոնյան

Զարեհ Մելքոնյան

գրող, բանաստեղծ

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Ծնվել է 1922 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում:
Տեղի Հայկազյան նախակրթարանը ավարտելուց հետո հաճախել է Մխիթարյան վարժարան, Ալեփո քոլեջ եւ ապա` ֆրանսիական լիցեյ:

1947թվականին փոխադրվել է Բեյրութ եւ զբաղվել ուսուցչությամբ: Բեյրութի Ամերիկյան համալսարանի արվեստագիտության, եվրողական գրականության եւ մանկավարժության ու հոգեբանության մագիսsրոս է:

1948-1968թթ. հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ է աշխատել ՀԲԸՄ Հովակիմյան – Մանուկյան եւ Դարուհի Հակոբյան երկրnրդական վարժարաններում: Աշխատել է փոխտնօrեն, հետագայում նաեւ nrպես «Դարուհի Հակոբյան» վարժարանի տնօրեն: 1968-1983 թվականներին եղել է ՀԲԸՄ Ամերիկայի միջինարեւմտյան շrջանի տնօրենը:

1984-1985 թվականներին դասավանդել է Միչիգանի համալսարանում: Այժմ ապրում է Կալիֆորնիայի Ֆրիմոնթ քաղաքում:

Զ.Մելքոնյանը հեղինակ է բանաստեղծական մեկ տասնյակից ավելի ժողովածուների, թատերգությունների, դասագրքերի եւ հrապարակախոսական երկերի:

Նրա «ժխորին մեջ առանձնութեան» բանաստեղծությունների ժողովածուն 2011 թվականին արժանացել է Հայաստանի Թեքեյան Մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակին:

Հոդվածներ