Գիրքը պատմություն է պատերազմի մասին, որդեկորույս ծնողների մասին, որդիների կորստյան մասին։ Գրքում որդին հավաքական կերպար է, նա բոլորիս որդին է, մեր ազգի, մեր Հայրենքի որդին է, որը սեփական կյանքով է հատուցում Հայրենիքի գինը, այն Հայրենիքի, որն անգամ մեր որդիների կյանքի գնով չփրկվեց։