CHOOSE YOUR LANGUAGE
  • Search Search
×
Views1347

Կրթությունն անորակ է, գիտությունը՝ անհրապույր

Կրթությունն անորակ է, գիտությունը՝ անհրապույր

Հայաստանում կրթության որակից դժգոհ են բոլորը՝ աշակերտները, ուսուցիչները, ծնողները, ուսանողները, դասախոսները, նաև՝ ոլորտի պատասխանատուներն ու պաշտոնյաները։ Բոլորը քննարկում են, մեղադրում նախորդ կամ հաջորդ օղակին, նախկին իշխանություններին, հասարակությանն ու ժամանակներին։ Որտե՞ղ է բացթողումը, ինչու՞ չենք կարողանում հասնել կրթության որակի բարելավման այն մակարդակին, երբ կվերականգնվի կրթության դերն ու հեղինակությունը, որից գոհ կլինեն կրթություն և' ստացողները, և' այն տվողները։

Անկախությունից առաջ կրթություն ստացած սերունդները երանությամբ են մտաբերում իրենց ժամանակի կրթական միջավայրը դպրոցում և բուհում, հպարտանում ստացած կրթությամբ ու դաստիարակությամբ։
1991-92 ուսումնական տարում երկրում գործում էր 1419 դպրոց, իսկ 2021-2022-ին՝ շուրջ 1400, որից 1300-ը պետական, մյուս մասը՝ մասնավոր։ 1991-92 ուսումնական տարում մեր երկրում գործում էր 14, իսկ 2021-2022-ին 55 բուհ՝ ներառյալ միջպետական համաձայնագրերով հիմնադրված համալսարանները՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը և այլն։ 

Երեք տասնամյակը քիչ չէր, որ սեփական ճակատագիրը վճռել ցանկացող ժողովուրդը ուրվագծեր սեփական հայրենիքի զարգացման տեսլականը՝ սկսլեով կրթությունից,  որի հիմքերն առավել քան ամուր էին։ 
Կրթության վատ որակի մասին խոսելիս՝ հասարակության մեղադրանքների շղթայի առաջին օղակը դպրոցն է․հասարակությունն ունի ընտրության հնարավորություն՝ կամ  մասնավոր դպրոցներ, կամ ռուս դասականների անունները կրող հանրակրթական դպրոցներ, որոնք մինչ օրս «լավ կրթության» ապահովման համբավ ունեն, կամ հանրակրթական պետական դպրոցներ՝ «սովորող երեխան ամեն տեղ էլ կսովորի»  սկզբունքով։

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը վստահեցնում է, որ Հայաստանի Կառավարությունը 2021-2026 թվականների ռազմավարական ծրագրերում, «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններում նախատեսել է ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ, փոփոխություններ իրականացնել ներառական կրթության ուղղությամբ, նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը, ուսուցիչներին ընձեռել մասնագիտական զարգացման հնարավորություն։
Պետք է նկատել, որ հասարակությունը, ոլորտի ներկայացուցիչները ընդվզումով  են վերաբերում ցանկացած փոփոխության, բարեփոխման։ Փոխնախարարն ընդունում է՝ անցումային, փոխակերպվող հասարակություններին բնորոշ է անվստահությունը․ «Մարդկանց մոտ ձևավորվում է երկակի վերաբերմունք շրջապատող ամեն ինչի, այդ թվում նաև կրթության նկատմամբ: Հանրակրթության ոլորտի բարեփոխումների ընթացքը պարբերաբար լուսաբանվում է հանրային քննարկումների, հանդիպումների միջոցով, որի նպատակը ոչ միայն հանրությանը իրազեկելն է, այլև իբրև գործընթացի ակտիվ մասնակից ներգրավելը»,-նշում է փոխնախարար Անդրեասյանն ու վստահեցնում՝ դժգոհությունները շատ հաճախ առաջանում են հասարակության անտեղյակությունից:
Կրթության որակի հարցը քննարկվում է նաև պետական կամ մասնավոր դպրոցների օրինակով։ Վերջինների թիվը գնալով մեծանում է, ինչը, ըստ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի, հանրության պահանջներին համապատասխան է: 
«Հաստատության ընտրության իրավունքը ծնողինն է։ Մասնավոր դպրոցների առկայությունը որոշակիորեն թեթևացնում է պետության բեռը։ Որոշ մասնավոր դպրոցներ զգալի հաջողություններ են արձանագրել, որոնց փորձը ևս կիրառելի է»,-նշում է Ժաննա Անդրեասյանն ու վստահեցնում, որ աշխատանքներ տարվում են հանրակրթական դպրոցի նկատմամբ վստահության վերականգնման գործում։

Մասնագիտական վատ պատրաստվածություն, դպրոցների քաղաքականացում, դրա արդյունքում՝ ուսուցչի  դերի  նսեմացում, ճնշվածություն, սոցիալապես խոցելիություն, ցածր վարձատրություն և մի շարք այլ խնդիրներ․ փոխնախարարի կարծիքով՝ սրանք այն գործոններն են, որոնք նպաստեցին կրթության, ուսուցչի հանդեպ վստահության նվազմանը։ Այս խնդիրների լուծումը, ըստ փոխնախարարի, ջանք, միասնական կամք և տևական ժամանակ է պահանջում:
Երեք տասնամյակների ընթացքում բարձրագույն կրթությունը ևս անմասն չմնաց պիտակավորումներից ու հետընթացից․ գիտության ոլորտը դարձավ անհրապույր։

«Կրթությունն ամուր պետություն ունենալու միակ հզոր զենքն է» կարգախոսը, փաստորեն, եղավ յուրաքանչյուր իշխանության նախընտրական խոստումը, լավագույն դեպքում՝ շնորհավորական ուղերձների կարևոր բաղադրիչը։ Միայն այդքանը։ 
Թվում է՝ այսօր, առավել քան երբևէ, Հայաստանի ապագան կախված է երկրում գիտության զարգացումից։ 
«Ժամանակակից պետության հիմքում ընկած է կրթական, գիտական ու բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացման ապահովումը։ Հայաստանի Կառավարությունն ունի հստակ մշակված քաղաքականություն, և իր հետևողական ջանքերն է ուղղում առկա խնդիրների լուծմանը, տարեցտարի ֆինանսական հնարավորությունների մեծացմանը»,-մեզ հետ զրույցում վերահաստատում է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանն ու ներկայացնում այն ուղղությունները, որոնք բխում են երկրի տնտեսական կարիքներից  և գիտական հետազոտությունների արդի պահանջներից։

Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրերի իրականացում, ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի արդիականացում, գիտության կառավարման ոլորտում սահուն սերնդափոխություն, միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հրապարակումների ավելացում․ այս և այլ անելիքների կողքին փոխնախարարը հավելում է ֆինանսական կողմը և հավելում, որ   2022-ին պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը աճել է 85 տոկոսով։ Փոխնախարարը վստահեցնում է, որ հաշվի են առնվել նաև ռազմական արդյունաբերության կարիքները՝ կազմակերպվել է երկակի նշանակության ծրագրերի աջակցության թեմաների մրցույթ։ Բացի այդ, կազմակերպվում են մրցույթներ, որոնք ուղղված են համաշխարհային մակարդակով հավակնոտ ուղղություններում երիտասարդների առաջխաղացման և նոր խմբերի ձևավորման համար։

«Ներկայումս ասպիրանտը իր 60 000 դրամ կրթաթոշակից բացի, ստանում է ամսական 150 000 դրամ աշխատավարձ, իսկ ղեկավարը՝ հավելյալ 50 000 դրամ։ Միևնույն ժամանակ ասպիրանտը կարող է ընդունվել ինստիտուտ որպես գիտաշխատող և մասնակցել ևս երկու մրցութային ծրագրի»,-նշում է փոխնախարար Թռչունյանն ու նկատում՝ արդյունքում ասպիրանտի եկամուտը հավասարվում է ՏՏ ոլորտի սկսնակ աշխատողի եկամուտին և կանխվում է երիտասարդ գիտնականների արտահոսքը արտերկիր։ Վերջինս վստահեցնում է, որ գիտության հասարակական վարկի բարձրացմանը, գիտական և գիտատեխնիկական կադրերի բարեկեցության ապահովմանը, նրանց սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ ևս աշխատանքներ տարվել են։

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Կարեն Թռչունյանն ընդգծում է, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները շատ են, որոնք ուղղված են գիտական կենտրոնների վերականգնմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը, երիտասարդ գիտնականների համար արտերկրում վերապատրաստմանը, փորձի փոխանակման ծրագրերի խրախուսմանը, միջազգային մրցույթների անցկացմանը։ 

Մինչ այդ, միմյանց անգործության մեջ շարունակում են մեղադրել կրթության ապահովման բոլոր օղակները՝ աշակերտն ու ծնողը ուսուցչին, ուսուցիչն ու դասախոսը՝ պետությանը, պետությունը՝ դպրոցին ու ընտանիքին։ Մեղադրանքների շղթայում կորցնում ենք  պատասխանը մի շարք հարցերի՝ ո՞րն է որակյալ կրթությունը, մարդն ուզու՞մ է կրթություն ստանալ, եթե ներկա ժամանակներում հասարակությունում գնահատված է ավելի շատ բիզնեսում հաջողածը, ոչ թե ասպիրանտը, ինժեները, գիտնականը։ Որակյալ կրթության հուշերով ապրում են միայն ավագ սերնդակիցները, մյուսների համար դա լավ է, դեռ մի բան էլ ավելին։ Մեզ մնում է գոնե այսօր՝ երկրի անվտանգության խնդիրներից ելնելով, լիարժեք գիտակցել կրթության դերը, մոբիլիզացնել ողջ ներուժն ու լծվել կրթվելու կարևորագույն գործին․ դա 21-րդ դարում ԼԻՆԵԼՈՒ պահանջ է։

  • Newsfeed
  • Close
Տեսանյութ. Գորիսը Եռագույն Դրոշներով, Արցախի Դրոշով, Խաչերով Ու Ջահերով Միացել Է Ջահերով Երթին

24-04-2024 | 00:26

Տեսանյութ. Գորիսը Եռագույն դրոշներով, Արցախի դրոշով, խաչերով ու ջահերով միացել է Ջահերով երթին
Ով Հրաժարվում Է Հայրենի Հողերից, Անիծյալ Ու Աստանդական Պիտի Դառնա Եղբայրասպան Կայենի Նման

24-04-2024 | 00:24

Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման
Սուրեն Պետրոսյանը, Միհրան Մախսուդյանը Բերման Են Ենթարկվել, Տեր Բագրատին Ոստիկանները Տարել Են Անհայտ Ուղղությամբ

23-04-2024 | 21:21

Սուրեն Պետրոսյանը, Միհրան Մախսուդյանը բերման են ենթարկվել, Տեր Բագրատին ոստիկանները տարել են անհայտ ուղղությամբ
Հայերը Պայմանավորվել Են Ղարաբաղի Գործոնը  Չընդգրկել Խաղաղության Պայմանագրի Մեջ. Ալիև

23-04-2024 | 17:50

Հայերը պայմանավորվել են Ղարաբաղի գործոնը չընդգրկել խաղաղության պայմանագրի մեջ. Ալիև
Իշխանական Հնարավոր Բոլոր Լծակներով Փորձ Է Արվում Սրբազանի Վերաբերյալ Տարածել Վարկաբեկիչ, Սուտ  Տեղեկատվություն. Հայտարարություն

23-04-2024 | 16:44

Իշխանական հնարավոր բոլոր լծակներով փորձ է արվում Սրբազանի վերաբերյալ տարածել վարկաբեկիչ, սուտ տեղեկատվություն. հայտարարություն
Ժամանակն Է Հրաժարվել Անհիմն Հիշողություններից

23-04-2024 | 16:34

Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից
Ոսկեպարը Կդառնա Անկլավ

23-04-2024 | 15:43

Ոսկեպարը կդառնա անկլավ
Բաղանիսի Գյուղապետը Հրաժարվել Է Ճանաչել Փշալարով Սահմանները

23-04-2024 | 15:15

Բաղանիսի գյուղապետը հրաժարվել է ճանաչել փշալարով սահմանները
Ստամբուլի Նահանգապետն Արգելել Է Անց Կացնել Հայոց Ցեղասպանությանը Նվիրված Միջոցառում

23-04-2024 | 14:53

Ստամբուլի նահանգապետն արգելել է անց կացնել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում
Հացադուլից Հետո Բաքուն Ռուբեն Վարդանյանին Պատժել Է՝ Նրան Զրկելով Հարազատների Հետ Կապից

23-04-2024 | 14:47

Հացադուլից հետո Բաքուն Ռուբեն Վարդանյանին պատժել է՝ նրան զրկելով հարազատների հետ կապից
Ամն-Ում Կկառուցվի Երկրի Ամենաբարձր Երկնաքերը

23-04-2024 | 10:24

ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը
Հուշարձանների Անվտանգությունը Հնարավոր Է Պահպանել Այն Ժամանակ, Երբ Այդ Հուշարձանին Նայելիս Մարդիկ Թշնամանք Չեն Զգում. Փաշինյան

23-04-2024 | 09:12

Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպանել այն ժամանակ, երբ այդ հուշարձանին նայելիս մարդիկ թշնամանք չեն զգում. Փաշինյան
Հորդորում Ենք Դադարեցնել Տավուշի Թեմի Առաջնորդի Դեմ Արշավը. Մայր Աթոռ

22-04-2024 | 19:04

Հորդորում ենք դադարեցնել Տավուշի թեմի առաջնորդի դեմ արշավը. Մայր Աթոռ
Պեսկովը Մեկնաբանել Է Գյումրիից Ռուս Սահմանապահների  Դուրսբերման Մասին  Հայտարարությունները

22-04-2024 | 16:23

Պեսկովը մեկնաբանել է Գյումրիից ռուս սահմանապահների դուրսբերման մասին հայտարարությունները
Էրդողանը 13 Տարի Անց Պաշտոնական Այցով Մեկնել Է Իրաք

22-04-2024 | 16:00

Էրդողանը 13 տարի անց պաշտոնական այցով մեկնել է Իրաք

Related news

Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման

News

Calendar24-04-2024

Հայերը պայմանավորվել են Ղարաբաղի գործոնը  չընդգրկել խաղաղության պայմանագրի մեջ. Ալիև

Տարածաշրջանային լուրեր

Calendar23-04-2024

Իշխանական հնարավոր բոլոր լծակներով փորձ է արվում Սրբազանի վերաբերյալ տարածել վարկաբեկիչ, սուտ  տեղեկատվություն. հայտարարություն

News

Calendar23-04-2024

Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից

Տարածաշրջանային լուրեր

Calendar23-04-2024

Ոսկեպարը կդառնա անկլավ

Տարածաշրջանային լուրեր

Calendar23-04-2024

Բաղանիսի գյուղապետը հրաժարվել է ճանաչել փշալարով սահմանները

Տարածաշրջանային լուրեր

Calendar23-04-2024