CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×

«Վահան Թեքեյան» մրցանակ

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն անցկացվում է 1992 թվականից․ 2003 թվականից այն կանոնակարգվեց և դարձավ ամենամյա։

 

*Հաղթողներն արժանանում են դրամական պարգևի և «Վահան Թեքեյան» մրցանակի։

Մրցանակաբաշխությունն անցկացվել է 29 անգամ, որին մասնակցել են հարյուրավոր արվեստագետներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։  Մրցանակաբաշխությունն անցկացվում է Հայաստանի Թեքեյան մշակութային միության և ԱՄՆ և Կանադայի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ՝ «Շաքե Թեքեյան-Ղազարյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

 

Մրցանակաբաշխությունն անցկացվում է տարբեր անվանակարգերում՝ մրցանակներ շնորհելով մշակույթի և գիտության տարբեր բնագավառների լավագույններին։ Այս տարիներին «Վահան Թեքեյան» մրցանակ է շնորհվել մշակույթի, գիտության, արվեստի երկու հարյուրից ավելի գործիչների։ 

 

2023 թվականին «Վահան Թեքեյան» մրցանակ շնորհվեց «Գրականություն»,  «Հայագիտություն», «Կերպարվեստ», «Դեկորատիվ-կիրառական արվեստ» անվանակարգերում։ 

 

Մրցույթին մասնակցելու սկզբունքները․
Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը ԶԼՄ-ների միջոցով տարածում է տեղեկատվություն՝ մրցույթի մեկնարկի, հայտերի ընդունման ժամկետների և մասնակցության սկզբունքների վերաբերյալ։ 2023 թվականից սկսած՝ «Վահան Թեքեյան» մրցույթի հայտերը կլրացվեն առցանց՝ կցելով մրցույթի պահանջներին վերաբերող նյութերի էլեկտրոնային տարբերակները՝ գիրք, ստեղծագործության նկար, հղումներ և այլն։

 

*Մասնակիցների հայտերն ուսումնասիրում են մասնագիտական հանձնաժողովները, որոնց ինքնությունը գաղտնի է պահվում մրցույթի մասնակիցներից։

 

*Մրցույթի բոլոր մասնակիցները հրավիրվում են «Վահան Թեքեյան» եզրափակիչ ձեռնարկին, որի ընթացքում հանձնաժողովների նախագահները ներկայացնում են հաղթող հեղինակի կամ ստեղծագործության արժանիքները, հանձնաժողովի անդամների գնահատականները։