CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ364

Միանշանակ է՝ մեր համալսարանի նկատմամբ հետապնդումներ են իրականացվում, իշխանությունը չի հաշտվում այստեղ գրանցած պարտության հետ. Ցոլակ Ակոպյան

Միանշանակ է՝ մեր համալսարանի նկատմամբ հետապնդումներ են իրականացվում, իշխանությունը չի հաշտվում այստեղ գրանցած պարտության հետ. Ցոլակ Ակոպյան

Միանշանակ է, որ մեր համալսարանի նկատմամբ հետապնդումներ են իրականացվում, և միանշանակ է, որ իշխանությունները չեն հաշտվում այստեղ գրանցած պարտության հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։  

Հիշեցնենք, որ այսօր դատախազությունը հայտնել էր՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ 2 քրեական գործ է հարուցվել։

«Մենք հենց այս պահին էլ պատրաստվում ենք հայտարարություն տարածել, որովհետև համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը առ այսօր արձանագրությունը չի ստորագրել՝ չնայած նիստում արդյունքները հատատվել են, նիստի հետ կապված որևիցե բողոք չի եղել։ Հանձնաժողովի նախագահը եղել է ԿԳՄՍ նորանշանակ նախարար ժաննա Անդրեասյանը։

Կան նիստի բոլոր ձայնագրությունները, բոլորը ստորագրել են արձանագրության տակ, պարտված թեկնածուն շնորհավորել է և գնացել։ Այսինքն՝ որևիցե բան նիստի ընթացքում և դրանից հետո տեղի չի ունեցել, և դրանից երկու օր հետո, երբ արձանագրությունը պատրաստ էր, օգնականի միջոցով հանձնեցինք, որ խորհրդի նախագահը ստորագրի, նա տարօրինակ կերպով, անհիմն պատճառաբանությամբ չստորագրեց, գործընթացը ձգձգեց»,- նշեց Ցոլակ Ակոպյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ արձանագրությունը նախկին փոխվարչապետին ուղարկվել է նաև էլեկտրոնային փոստի միջոցով, սակայն առ այսօր որևէ պատասխան չի ստացվել։

«Կարգի համաձայն՝ իր ստորագրելն այս պահին առ ոչինչ է, որովհետև, կրկնում եմ, նիստը կայացել է, արձանագրվել է, մենք քարտուղարի ստորագրությամբ ամբողջ փաթեթն ուղարկել ենք լիազոր մարմին՝ ԿԳՄՍՆ, ինչպես նաև կառավարության նիստի հաստատման։

Այս ամենից հետո երեկ տարածվեց դատախազության տարօրինակ հայտարարությունը։ Մենք չգիտենք՝ ինչ խախտումների մասին է խոսքը, և հասկանում ենք, որ նիստի արդյունքների չհաստատման հարց է»,- նշեց Ցոլակ Ակոպյանը։

Վերջում բուհի պրոռեկտորը հավաստիացրեց, որ այս պահին ուսումնական պրոցեսը համալսարանում ընթանում է բնականոն հունով։

«Ռեկտորի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2023 թվականի հունվարի 11-ին, պայմանագրով պաշտոնավարման ժամկետը 5 տարի է, և դրանից հետո, բնականաբար, կարող են խնդիրներ առաջանալ, կառավարման ճգնաժամ հասունանա, դրա համար էլ պահանջում ենք,ո ր այս պրոցեսն արագ կասեցվի։ Հակառակ դեպքում իրավիճակը վնասելու է ուսումնական պրոցեսին և ճգնաժամ է հասունանալու»,- ամփոփեց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտորը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 22–ին հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողության ծառայությունը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։ Մասնավորապես, ըստ ՊՎԾ–ի, բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանն ինքն իրեն հատկացրել էր 5,44 մլն դրամի չափով պարգևատրում և լրավճար։

Աղբյուր՝ Azg.am

  • Լրահոս
  • Close
Հակ-Ը Կոչ Է Անում Ընդվզել Եւ Դիմակայել Երկրում Բռնատիրական Կարգերը Վերականգնելու Փաշինյանի Ռեժիմի Բացահայտ Փորձերին

17-04-2024 | 19:54

ՀԱԿ-ը կոչ է անում ընդվզել եւ դիմակայել երկրում բռնատիրական կարգերը վերականգնելու Փաշինյանի ռեժիմի բացահայտ փորձերին
Տեսանյութ. Ռուս Խաղաղպահները Դուրս Են Գալիս Արցախից

17-04-2024 | 17:38

Տեսանյութ. Ռուս խաղաղպահները դուրս են գալիս Արցախից
Փաշինյանի Խոսնակը, Ըստ Էության, Հերքել Է Սուրեն Պետրոսյանի Հայտարարությունները

17-04-2024 | 16:12

Փաշինյանի խոսնակը, ըստ էության, հերքել է Սուրեն Պետրոսյանի հայտարարությունները
Բագրատ Սրբազանը Չի Մասնակցել Հանդիպմանը

17-04-2024 | 14:02

Բագրատ Սրբազանը չի մասնակցել հանդիպմանը
Իրանի Զինված Ուժերը Անվտանգության Հեղինակներ Եւ Խաղաղարարներ Են. Ռաիսի

17-04-2024 | 13:11

Իրանի զինված ուժերը անվտանգության հեղինակներ և խաղաղարարներ են. Ռաիսի
«Ֆրանսիան Սրում Է Իրավիճակը». Ադրբեջանի Ագն

17-04-2024 | 12:26

«Ֆրանսիան սրում է իրավիճակը». Ադրբեջանի ԱԳՆ
Ամն-Ն Եւ Իր Դաշնակիցները Նոր Պատժամիջոցներ Են Պատրաստում Իրանի Դեմ

17-04-2024 | 09:29

ԱՄՆ-ն և իր դաշնակիցները նոր պատժամիջոցներ են պատրաստում Իրանի դեմ
Ֆրանսիան Հետ Է Կանչել Ադրբեջանում Իր Դեսպանին՝ Խորհրդակցությունների Համար

17-04-2024 | 09:25

Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար
Երբ Է Մոլորակի Վրա Հայտնվել Արաբիկա Սուրճը

17-04-2024 | 09:06

Երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը
Սանկտ Պետերբուրգում Բացվել Է Հայկական Հոգևոր Ճեմարան

17-04-2024 | 07:51

Սանկտ Պետերբուրգում բացվել է հայկական հոգևոր ճեմարան
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունեց Հայաստանում Եմ Դիտորդական Առաքելության Ղեկավարին

16-04-2024 | 17:12

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Գոնե Այս Հարցում Թող Իրենց Մեջ Չգցեն

16-04-2024 | 16:45

Գոնե այս հարցում թող իրենց մեջ չգցեն
«Թշնամու Հանդեպ Ատելությունը Մեզ Առաջ Մղեց». Եղիշե Կիրակոսյանը Հաագա-Ում Մեջբերել Է Ալիևի Հայատյաց Խոսքը

16-04-2024 | 13:41

«Թշնամու հանդեպ ատելությունը մեզ առաջ մղեց». Եղիշե Կիրակոսյանը ՀԱԱԳԱ-ում մեջբերել է Ալիևի հայատյաց խոսքը
Գրողներն Իրավական Ուժով Կպայքարեն Հասնելու Արդարությանը

16-04-2024 | 11:22

Գրողներն իրավական ուժով կպայքարեն հասնելու արդարությանը
Ամն-Ը Հայտարարել Է, Որ Իրանը Իսրայելի Վրա Հարձակման Մասին Չի Նախազգուշացրել

16-04-2024 | 07:48

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանը Իսրայելի վրա հարձակման մասին չի նախազգուշացրել

Նմանատիպ լուրեր

ՀԱԿ-ը կոչ է անում ընդվզել եւ դիմակայել երկրում բռնատիրական կարգերը վերականգնելու Փաշինյանի ռեժիմի բացահայտ փորձերին

Լուրեր

Calendar17-04-2024

Տեսանյութ. Ռուս խաղաղպահները դուրս են գալիս Արցախից

Տարածաշրջանային լուրեր

Calendar17-04-2024

Փաշինյանի խոսնակը, ըստ էության, հերքել է Սուրեն Պետրոսյանի հայտարարությունները

Տարածաշրջանային լուրեր

Calendar17-04-2024

Բագրատ Սրբազանը չի մասնակցել հանդիպմանը

Լուրեր

Calendar17-04-2024

Իրանի զինված ուժերը անվտանգության հեղինակներ և խաղաղարարներ են. Ռաիսի

Տարածաշրջանային լուրեր

Calendar17-04-2024

«Ֆրանսիան սրում է իրավիճակը». Ադրբեջանի ԱԳՆ

Պաշտոնական լուրեր

Calendar17-04-2024

ԱՄՆ-ն և իր դաշնակիցները նոր պատժամիջոցներ են պատրաստում Իրանի դեմ

Միջազգային լուրեր

Calendar17-04-2024

Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար

Լուրեր

Calendar17-04-2024