CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ1568

«Նկարիչն ազնիվ ստեղծագործում է միայն իր հայրենիքում»

«Նկարիչն ազնիվ ստեղծագործում է միայն իր հայրենիքում»

«Ազնիվ ստեղծագործելու համար նկարիչը պիտի իր հողի վրա լինի․ հայրենի հողն ուժ ու միտք, ստեղծագործելու համար մեծ էներգիա է տալիս»,-այս համոզմունքով է շուրջ յոթ տասնամյակ ապրում ու ստեղծագործում անվանի գեղանկարիչ, քանդակագործ Անատոլի Ավետյանը։ 

Արվեստասեր հասարակությանը Անատոլի Ավետյանը քաջածանոթ է իր բազմաժանր ստեղծագործություններով՝ գեղանկար, քանդակ, մետաղի և ապակու տարբեր տեխնիկայով աշխատանքներ և այլն։ Դրանք տեղ են գտել Հայաստանի ազգային պատկերասրահում,  Ազգագրության թանգարանում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդում, Հայաստանի գեղարվեստի ֆոնդում, Ամերիկայի հայկական թանգարանում, Սերգեյ Փարաջանովի թանգարանում, Հայաստանի նախագահի և Սուրբ Էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրերում, Փարիզի քաղաքապետարանում, Հռոմի Պապի հավաքածուում (Վատիկան) և այլն։ Նկարիչը դա մեծ պատիվ է համարում, բայցև խոստովանում՝ հպարտ է, որ իր աշխատանքը ցուցադրված է Մոսկվայի Արևելքի թանգարանում՝ Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների կողքին։ 

Մեզ հետ զրույցում նկարիչը կեսկատակ-կեսլուրջ նշում է՝ հիշում է, որ նկարել սկսել է, երբ դեռ չէր խոսում, ավելի ճիշտ՝ ծննդյան օրից․ «Մայրս գերմանուհի էր և հաճախ էր ասում, որ նկարելու շնորհն ինձ պապիցս է փոխանցվել։ Հայրական կողմս լոռեցի է, իսկ Վանաձորը, որի պատվավոր քաղաքացին եմ, իմ սիրելի քաղաքն է»,-նշում է Անատոլի Ավետյանն ու վստահեցնում՝  վանաձորցիներն արվեստասեր ժողովուրդ են և մշտապես մեծ սիրով են այցելում իր ցուցադրություններին։

Անվանի նկարիչը նախ ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանի գունանկարի, Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայի մետաղի գեղարվեստական մշակման, ապա Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի դիզայնի բաժինը, որում միավորված էր գունանկարն ու քանդակը։ Վարպետը խոստովանում է, կրթությունից զատ, Մոդիլիանիից շատ է սովորում, բայց իր համար մեծագույն վարպետը Մարտիրոս Սարյանն է, ումից մշտապես սովորելու բան կա։ 

«Երբ ուսանող էի, իմ ստեղծագործություններից մեկը հավանել և գնել էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը՝ Հունաստան տանելու և նվիրելու համար։ Դա ինձ համար մեծագույն պատիվ էր»,-նշում է Անատոլի Ավետյանն ու խոստովանում՝ երբեք չի դադարել սովորել, մշտապես կատարելագործվել է հենց իր աշխատանքների վրա, երբ տարիներ հետո տեսել է ստեղծագործություններն ու նկատել շտկելի տարրեր։ 
Նկարչի երևանյան եռահարկ արվեստանոցում նրա ստեղծագործական հավաքածուի մի փոքր հատվածն է ներկայացված, մի մասն էլ վանաձորի արվեստանոցում է։ Աշխատանքների մեծագույն մասն աշխարհի տարբեր ծեգերում գտել են իրենց արժանի տեղը․ պատվիրատուները քիչ չեն նաև այլազգիների շրջանում, որոնք Անատոլի Ավետյանի արվեստին ծանոթանում են պատկերասրահներից, ինչպես նաև նկարչի անհատական կայքից։ 
Անատոլի Ավետյանի ներկապնակում գերիշխում է դեղինը․ նկարչի համար այն լավ տրամադրության, ուրախության և լույսի գույնն է։ 

Հաջորդ տարի վաստակաշատ նկարիչը կտոնի ծննդյան 70-ամյակը և այդ առիթով կկազմակերպի անհատական ցուցահանդես․ «1982 թվականին, երբ 30 տարեկան էի, բացվեց իմ առաջին անհատական ցուցադրությունը։ Այդ օրից սկսած՝ իմ ցուցահանդեսները հայրենիքում կազմակերպում եմ իմ հոբելյաններին»,-նշում է Անատոլի Ավետյանը։
Քառասնամյա ստեղծագործական կյանքի ընթացքում նկարիչը երբեք ստեղծագործական դադար չի ունեցել՝ բացառությամբ նախորդ տարի, երբ չկար պատկերացում՝ ի՞նչ, ինչպե՞ս և ու՞մ համար նկարել։ Արցախյան 44-օրյա պատերազմից միայն մեկ տարի անց նկարիչը նորից վերակագնեց ստեղծագործական ավյունն ու կարծես ընկավ նոր հունի մեջ․ հիմա նորից նա արվեստանոցում է վաղ առավոտից մինչ ուշ երեկո։ Առանձին թեմատիկ աշխատանքներից բացի, նախաձեռնել է դիմանկարների նոր շարք՝ «Իմ ժամանակակիցները» խորագրով։ Համանուն շարքը երկրորդն է․եթե նախորդում «ժամանակակիցները» նաև բնորդներն էին, ապա այս շարքում այն անվանի ժամանակակիցներն են, որոնց հետ տարբեր առիթների կամ հիշարժան դեպքերի ժամանակ առնչվել է նկարիչը՝ Վիկտոր Համբարձումյան, Լուսինե Զաքարյան և այլն։ 
Հայրենիքի հոգսերով մտահոգ նկարիչն իր ստեղծագործություններում չի կարողանում անմասն մնալ արդիական խնդիրներից, որոնց դեմ ընդվզում է վրձնով և յուրաքանչյուր աշխատանքում ինչ-որ մասնիկով ընդգծում միտքն ու ասելիքը։ 

«Իմ ցուցադրություններից մեկի ժամանակ Գրգոր Խանջյանն ասաց՝ գիտե՞ս, եթե արտասահմանում լինեիր, հիմա ինչե՜ր կունենայիր։ Գիտեմ, բայց չեմ զղջում, որ մերժել եմ բոլոր առաջարկները և սահմանափակվել միայն ցուցադրություններով»,-հիշում է նկարիչն ու մանրամասնում, որ իր բնատուր շնորհն ու ձիրքը մշտապես անհամեմատ բարձր նյութական վարձատրություն ունեցել է հայրենիքի սահմաններից դուրս։ Մերժել է առաջարկներն ու համագործակցությունը սահմանափակվել է միայն ցուցադրություններով․ նա շարունակում է արարել՝ ամուր կառչած հարազատ հողին՝ ստեղծագործական մայր ներշնչանքին։ 

Անատոլի Ավետյանը Հայաստանի վաստակավոր և Ժողովրդական նկարիչ է, արժանացել է մի շարք պարգևների։ Նա վերջերս «Էրեբունի-Երևան-2800» ստեղծագործությամբ արժանացավ նաև Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակին՝ Կերպարվեստ անվանակարգում։ Նկարչի համար այն միջազգային մրցանակի նշանակություն ունի, քանի որ բանաստեղծի անունը կրող միություններն ազգանվեր գործունեություն են ծավալում աշխարհի մի շարք երկրներում։ Տարիների հեռվից հիշում է, թե ինչպես բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հետ անդամագրվեց  Հայաստանի Թեքեյան մշակութային միությանն ու սկսեց մասնակցել ժողովներին, հանդիպումներին։

«Ուրախ եմ, որ Միությունը գործուն քայլեր է ձեռնարկում նախկին ավանդույթները վերականգնելու և մի հարկի տակ ստեղծագործողներին հավաքելու համար։ Դա հաճելի միջավայր է ստեղծում արվեստագետների համար»,-նշեց Անատոլի Ավետյանը։

Նշենք, որ Հայաստանի և ԱՄՆ և Կանադայի Թեքեյան մշակութային միությունների համատեղ նախաձեռնությամբ արդեն 27-րդ անգամ անցկացվող «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն իրականացվում է «Շաքե Ղազարյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Այս տարիներին մրցանակների և դրամական պարգևների են արժանացրել հարյուրից ավելի արվեստագետներ, գիտնականներ։

  • Լրահոս
  • Close
Սոլովյովին Հայաստանն Արգելափակեց

29-03-2024 | 10:52

Սոլովյովին Հայաստանն արգելափակեց
Պուտինը Զարմացած Էր, Որ Փաշինյանը Լղ-Ն Պրահայում Ճանաչել Է Ադրբեջանի Մաս. Լավրով

29-03-2024 | 10:51

Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով
Տարածաշրջանում Խառնաշփոթի Մի Մասը Սնուցվել Է Վերջին Մի Քանի Ամիսների Ընթացքում Ռուսաստանի Գործողություններով. Միլլեր

29-03-2024 | 10:43

Տարածաշրջանում խառնաշփոթի մի մասը սնուցվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի գործողություններով. Միլլեր
«Գոյին» Առաջարկում Էինք՝ Դիտարկեն Մասնավոր Թատրոն Դառնալու Տարբերակը». Ժաննա Անդրեասյան

28-03-2024 | 19:44

«Գոյին» առաջարկում էինք՝ դիտարկեն մասնավոր թատրոն դառնալու տարբերակը». Ժաննա Անդրեասյան
Միջուկային Քարոզչական Պատերազմ Հայաստանի Դեմ

28-03-2024 | 16:16

Միջուկային քարոզչական պատերազմ Հայաստանի դեմ
Հայաստանը Այն Երկրներից Է, Որը Փորձում Է Հակազդել Աշխարհում Տեղի Ունեցող Բացասական Փոփոխություններին

28-03-2024 | 16:00

Հայաստանը այն երկրներից է, որը փորձում է հակազդել աշխարհում տեղի ունեցող բացասական փոփոխություններին
Բաքուն Ստեփանակերտի Մարզամշակութային Հուշահամալիրը Ներկայացրել Է Իբր Հայերի Ռազմական Համալիր

28-03-2024 | 15:39

Բաքուն Ստեփանակերտի մարզամշակութային հուշահամալիրը ներկայացրել է իբր հայերի ռազմական համալիր
Հհ-Եմ-Ամն Հանդիպումը Որևէ Երրորդ Կողմի Դեմ Ուղղված Չէ Եւ Չէր Էլ Կարող Լինել

28-03-2024 | 09:38

ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել
Տասներկու Ժամ Տևած Բանակցություններից Հետո Մենք Վերջ Դրեցինք Մարտական Գործողություններին. Շահրամանյան

28-03-2024 | 09:19

Տասներկու ժամ տևած բանակցություններից հետո մենք վերջ դրեցինք մարտական գործողություններին. Շահրամանյան
Ուկրաինայում Ռուս Ռազմագերիները Խոշտանգումների Են Ենթարկվել. Մակ

28-03-2024 | 09:04

Ուկրաինայում ռուս ռազմագերիները խոշտանգումների են ենթարկվել. ՄԱԿ
Ռուսաստանը Եվրոպայի Նկատմամբ Ագրեսիվ Մտադրություններ Չունի. Պուտին

28-03-2024 | 08:53

Ռուսաստանը Եվրոպայի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի. Պուտին
Եվրոպայում 11-Ից 15 Տարեկան Գրեթե Յուրաքանչյուր Վեցերորդ Երեխան Կիբերհարձակման Է Ենթարկվում

28-03-2024 | 08:46

Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
Եղբայր, Շնորհակալություն, Օգնեցիր, Մենք Այդ Օգնությունը Շատ Բարձր Ենք Գնահատում, Բայց Այլևս Հհ-Ն Այդ Օգնության Կարիքը Չունի. Ալեն Սիմոնյան

27-03-2024 | 20:27

Եղբայր, շնորհակալություն, օգնեցիր, մենք այդ օգնությունը շատ բարձր ենք գնահատում, բայց այլևս ՀՀ-ն այդ օգնության կարիքը չունի. Ալեն Սիմոնյան
Եղանակը Կտաքանա

27-03-2024 | 20:01

Եղանակը կտաքանա
Մենք «Զանգեզուրի Միջանցք» Տերմինը Չենք Օգտագործում. Զախարովա

27-03-2024 | 19:49

Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում. Զախարովա

Նմանատիպ լուրեր

Սոլովյովին Հայաստանն արգելափակեց

Տարածաշրջանային լուրեր

Calendar29-03-2024

Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով

Պաշտոնական լուրեր

Calendar29-03-2024

Տարածաշրջանում խառնաշփոթի մի մասը սնուցվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի գործողություններով. Միլլեր

Պաշտոնական լուրեր

Calendar29-03-2024

«Գոյին» առաջարկում էինք՝ դիտարկեն մասնավոր թատրոն դառնալու տարբերակը». Ժաննա Անդրեասյան

Լուրեր

Calendar28-03-2024

Միջուկային քարոզչական պատերազմ Հայաստանի դեմ

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-03-2024

Հայաստանը այն երկրներից է, որը փորձում է հակազդել աշխարհում տեղի ունեցող բացասական փոփոխություններին

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-03-2024

Բաքուն Ստեփանակերտի մարզամշակութային հուշահամալիրը ներկայացրել է իբր հայերի ռազմական համալիր

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-03-2024

ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել

Պաշտոնական լուրեր

Calendar28-03-2024