CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ1345

Վերաբացվում է Բուենոս Այրեսի ԹՄՄիության կենտրոնը

Վերաբացվում է Բուենոս Այրեսի ԹՄՄիության կենտրոնը

Այսօր, մարտի 14-ին, Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի Արմենիա պողոտայի վրա գտնվող Թեքեյան մշակութային միության կենտրոնատեղին կրկին կբացի իր դարպասները արգենտինահայ մշակութասեր համայնքի առջեւ, շուրջ երկու տարի տեւած վերանորոգումից հետո։ Վերանորոգման աշխատանքներն սկսվել էին քովիդի համաճարակի բռնկումից անմիջապես հետո, կենտրոնի պարտադիր փակումի եւ ազգային-մշակութային գործունեության ակամա դադարի ընթացքում։
Արգենտինահայ համայնքի համար նշանակալից այդ իրադարձությունը տեղի է ունենալու հանդիսավոր պայմաններում, որին կմասնակցեն քաղաքապետական իշխանությունների ներկայացուցիչներից բացի ազգային-եկեղեցական մարմիններ եւ Կենտրոնի սրահներին սովոր երիտասարդներ ու նրանց ծնողներ։ Հանդիսությանը մասնակցելու համար արդեն Բուենոս Այրես են ժամանել տարբեր հայ գաղութներից ԹՄՄական ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ ԹՄՄ Մ. Նահանգների եւ Կանադայի Կենտր. վարչության ատենապետ, ՌԱԿ հանրահայտ գործիչ եւ հրապարակագիր Երվանդ Ազատյանի։ Վերջինս Արգենտինայի մայրաքաղաք է ժամանել մի քանի օր առաջ։ Շրջելով վերանորոգված շենքը, Եր. Ազատյանն իր գոհունակությունն է հայտնել հայթայթված գումարների նպատակային օգտագործման համար, հիշել՝ որ 46 տարի առաջ ինքը, մեծ բարերար Ալեք Մանուկյանի հետ եղել է նույն շենքի բացման արարողությանը, որով, ինչպես հարեւանությամբ գտնվող ՀԲԸՄիության կենտրոնի բացումով, սկիզբ էր դրվել արգենտինահայության ազգային կյանքի վերածննդին։
Ե. Ազատյանը, ուղեկցությամբ Հարավային Ամերիկայի ՌԱԿ վարչության ատենապետ եւ «Սարդարապատ» թերթի խմբագրապետ Սերխիո Նահապետյանի, այցելել է նույն շենքում գտնվող խմբագրատուն, թերթել «Սարդարապատի» հավաքածոների էջերը, հիշել Սերխիո Նահապետյանի հայրիկին՝ ՌԱԿ անմոռանալի ղեկավար Նահապետ Նահապետյանին։
Եր. Ազատյանը ուղեկիցների հետ այցելել է նաեւ հարեւանությամբ գտնվող ՀԲԸՄիության կենտրոն, որտեղ նրանց հյուրասիրել են ՀԲԸՄ Ալեք Մանուկյան վարժարանի ավարտական դասարանի սաները, որոնք շարունակում են ավելի քան 40 տարվա ավանդույթը՝ ուրբաթ եւ շաբաթ օրերին ճաշ մատուցել այցելուներին եւ տարվա ընթացքում մատուցված ճաշի դիմաց գանձված գումարով խմբային այցելություն կատարել Մայր հայրենիք Հայաստան, ավելի եւս տոգորվելով հայկականությամբ։
Բուենոս Այրեսի ՌԱԿ եւ ԹՄՄ շրջանակներին, ինչպես նաեւ ողջ արգենտինահայությանը շնորհավորելով հայապահպանության կարեւոր այդ ամրոցի վերաբացման առթիվ՝ նորանոր հաջողություններ ենք մաղթում ԹՄՄ եւ ՌԱԿ արգենտինահայ շրջանակներին։
 

  • Լրահոս
  • Close
Մեզ Համոզում Էին՝ Եթե Ռուս Խաղաղապահը Դուրս Գա Լղ-Ից, Ապա Սկանդինավյան Խաղաղապահը Կգա, Սպասում Ենք. Մարուքյան

18-04-2024 | 11:56

Մեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Մարուքյան
Տեսանյութ. Անապատային Ջրհեղեղներ

18-04-2024 | 11:44

Տեսանյութ. Անապատային ջրհեղեղներ
Լեռնային Ղարաբաղի Իրադարձություններն Օրինակ Են, Որ Ռուսաստանը Հուսալի Դաշնակից Չէ. Ամն Պետքարտուղարություն

18-04-2024 | 09:08

Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Ստեղծվել Է Անօդաչու Թռչող Սարք, Որը Կարող Է Հիշել Մարդուն Եւ Հետապնդել Նրան

18-04-2024 | 09:05

Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Խաղաղ Օվկիանոսում Հայտնաբերվել Են Ավելի Քան 50 Նոր Տեսակի Օրգանիզմներ

18-04-2024 | 09:01

Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ
Շատերը Ռուսների Հեռանալը Պարտություն Կընկալեն. Մարկեդոնով

18-04-2024 | 08:55

Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով
Լյուդմիլա Պուտինայի Ամուսնու 5,4 Միլիոն Եվրո Արժողությամբ Վիլլան Ֆրանսիայում Առգրավվել Է

18-04-2024 | 08:45

Լյուդմիլա Պուտինայի ամուսնու 5,4 միլիոն եվրո արժողությամբ վիլլան Ֆրանսիայում առգրավվել է
Ռուս Խաղաղապահների Հեռանալը Ճիշտ Որոշում Է

18-04-2024 | 08:38

Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է
Տոյվո Կլաարը Կդառնա Ուզբեկստանում Եվրամիության Դեսպան

18-04-2024 | 08:36

Տոյվո Կլաարը կդառնա Ուզբեկստանում Եվրամիության դեսպան
Հակ-Ը Կոչ Է Անում Ընդվզել Եւ Դիմակայել Երկրում Բռնատիրական Կարգերը Վերականգնելու Փաշինյանի Ռեժիմի Բացահայտ Փորձերին

17-04-2024 | 19:54

ՀԱԿ-ը կոչ է անում ընդվզել եւ դիմակայել երկրում բռնատիրական կարգերը վերականգնելու Փաշինյանի ռեժիմի բացահայտ փորձերին
Տեսանյութ. Ռուս Խաղաղպահները Դուրս Են Գալիս Արցախից

17-04-2024 | 17:38

Տեսանյութ. Ռուս խաղաղպահները դուրս են գալիս Արցախից
Փաշինյանի Խոսնակը, Ըստ Էության, Հերքել Է Սուրեն Պետրոսյանի Հայտարարությունները

17-04-2024 | 16:12

Փաշինյանի խոսնակը, ըստ էության, հերքել է Սուրեն Պետրոսյանի հայտարարությունները
Բագրատ Սրբազանը Չի Մասնակցել Հանդիպմանը

17-04-2024 | 14:02

Բագրատ Սրբազանը չի մասնակցել հանդիպմանը
Իրանի Զինված Ուժերը Անվտանգության Հեղինակներ Եւ Խաղաղարարներ Են. Ռաիսի

17-04-2024 | 13:11

Իրանի զինված ուժերը անվտանգության հեղինակներ և խաղաղարարներ են. Ռաիսի
«Ֆրանսիան Սրում Է Իրավիճակը». Ադրբեջանի Ագն

17-04-2024 | 12:26

«Ֆրանսիան սրում է իրավիճակը». Ադրբեջանի ԱԳՆ

Նմանատիպ լուրեր

Մեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Մարուքյան

Տարածաշրջանային լուրեր

Calendar18-04-2024

Տեսանյութ. Անապատային ջրհեղեղներ

Միջազգային լուրեր

Calendar18-04-2024

Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն

Միջազգային լուրեր

Calendar18-04-2024

Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան

Միջազգային լուրեր

Calendar18-04-2024

Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ

Միջազգային լուրեր

Calendar18-04-2024

Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով

Միջազգային լուրեր

Calendar18-04-2024

Լյուդմիլա Պուտինայի ամուսնու 5,4 միլիոն եվրո արժողությամբ վիլլան Ֆրանսիայում առգրավվել է

Միջազգային լուրեր

Calendar18-04-2024

Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է

Միջազգային լուրեր

Calendar18-04-2024