CHOOSE YOUR LANGUAGE
  • Поиск Поиск
×
Количество просмотров107

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը

Հունիսի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հանդիպմանը ներկա էին նաև Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիար Աշոտ Սմբատյանը և ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Աննա Մարիա Շիկոն։

Զրույցի ընթացքում անդրադառնալով Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը՝ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ անհրաժեշտ քայլերը կձեռնարկվեն հայ-հունգարական կապերի և համագործակցության առավել արդյունավորման ուղղությամբ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դեմս փոխվարչապետի իր գնահատանքը հայտնեց Հունգարիայի իշխանություններին հայկական համայնքին ցուցաբերվող զորակցության, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում քրիստոնեական համայնքներին աջակցության համար։

Հանդիպմանը Հայոց Հովվապետն մտահոգությամբ անդրադարձ կատարեց Հայաստանի ինքնիշխան տարածքների և Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակական ոտնձգություններին՝ կարևորելով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված՝ միջազգային կառույցների հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը։ Նորին Սրբությունն այս կապակցությամբ իր երախտագիտությունը հայտնեց Հունգարիայի իշխաննություններին հինգ հայ ռազմագերիների հայրենադարձման հարցում ներդրած միջնորդական ջանքերի համար։

Իր հերթին փոխվարչապետ Ժոլտ Շեմյենը խոսեց հայ-հունգարական դիվանագիտական կապերի վերականգնման կարևորության մասին։ Փոխվարչապետը հավաստիացրեց Հայոց Հայրապետին, որ Հունգարիայի իշխանությունները շարունակելու են իրենց աջակցությունը Հունգարիայի հայ համայնքին և հայոց եկեղեցուն, ինչպես նաև

Մերձավոր Արևելքի երկրներում քրիստոնեական համայնքներին։ Պրն․ Շեմյենը Վեհափառ Հայրապետին նաև տեղեկացրեց, որ Հունգարիայում գործող հայկական եկեղեցին ստացել է պետական գրանցում։

Պրն․ Ժոլտ Շեմյենը կատարեց նաև մեկ այլ պարտականություն՝ Ամենայն Հայոց Հայրապետին հանձնելով Բուդապեշտի Կարոլի Գաշփար համալսարանի պատվավոր դոկտորի կոչումը։

Հանդիպմանը նաև խոսվեց միջեկեղեցական հարաբերությունների, ինչպես նաև Հունգարիայի հայ համայնքի կյանքի մասին։

  • Лента
  • Close
Իսրայելը Որոշել Է Ռաֆահի Բնակիչներին Տարհանել Եւ Հարձակվել Քաղաքի Վրա

06-05-2024 | 13:36

Իսրայելը որոշել է Ռաֆահի բնակիչներին տարհանել և հարձակվել քաղաքի վրա
Փաշինյանը Չի Մսնակցի Պուտինի Երդմնակալությանը

06-05-2024 | 12:28

Փաշինյանը չի մսնակցի Պուտինի երդմնակալությանը
Այլևս Անհնար Է Հանդուրժել Իրենց Օրինական Իրավունքների Համար Պայքարող Քաղաքացիների Պահանջների Ոտնահարումը

06-05-2024 | 11:52

Այլևս անհնար է հանդուրժել իրենց օրինական իրավունքների համար պայքարող քաղաքացիների պահանջների ոտնահարումը
Ցյուրիխի Հայ Ակադեմիկանների Միությունն Իր Լիակատար Աջակցությունն Է Հայտնում «Տավուշը Հանուն Հայրենիքի» Շարժմանը

06-05-2024 | 11:44

Ցյուրիխի հայ ակադեմիկանների միությունն իր լիակատար աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Կիրանցում Ականազերծող Զինվորն Ականի Պայթյունից Վիրավորվել Է

06-05-2024 | 11:14

Կիրանցում ականազերծող զինվորն ականի պայթյունից վիրավորվել է
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի Եպիսկոպոսին

05-05-2024 | 19:15

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին
Սոչիի Իշխանությունները Քաղաքի Բնակիչներին Եւ Հյուրերին Խորհուրդ Են Տվել Խուսափել Ջրի Մոտ Հանգստանալուց

05-05-2024 | 15:12

Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց
Մակ-Ի Գլխավոր Քարտուղարի Օգնականը Քառօրյա Այցով Ժամանել Է Հայաստան

05-05-2024 | 15:10

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան
Մակրոնը Հայտարարել Է Ռուսաստանի Հետ Երկխոսությունը Շարունակելու Անհրաժեշտության Մասին

05-05-2024 | 15:06

Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին
Մակրոնը Մտադիր Է Սի Ծինփինի Ֆրանսիա Այցի Ժամանակ Ճնշում Գործադրել Նրա Վրա

05-05-2024 | 10:40

Մակրոնը մտադիր է Սի Ծինփինի Ֆրանսիա այցի ժամանակ ճնշում գործադրել նրա վրա
Եթե Ամն-Ն Չզբաղվի Պետական ​​Պարտքով, Ապա Դա Կլինի Դոլարի Վերջը. Իլոն Մասկ

05-05-2024 | 09:04

Եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով, ապա դա կլինի դոլարի վերջը. Իլոն Մասկ
Ռուսաստանը Հետախուզում Է Հայտարարել Պորոշենկոյի Նկատմամբ

05-05-2024 | 08:59

Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պորոշենկոյի նկատմամբ
Հազարավոր Ուխտագնացներ Երուսաղեմի Տիրոջ Գերեզմանի Տաճարում Են՝  Բարեբեր Կրակին Սպասելով

04-05-2024 | 16:04

Հազարավոր ուխտագնացներ Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում են՝ Բարեբեր կրակին սպասելով
Կողմերը Կարևորել Են Ապրիլի 5-Ին Բրյուսելում Տեղի Ունեցած Եռակողմ Հանդիպումը

04-05-2024 | 10:51

Կողմերը կարևորել են ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը
Շրջանառվող Տեղեկությունները Սուտ Են, Չեն Համապատասխանում Իրականությանը. Պն

04-05-2024 | 09:09

Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ

Похожие новости

Իսրայելը որոշել է Ռաֆահի բնակիչներին տարհանել և հարձակվել քաղաքի վրա

Международные новости

Calendar06-05-2024

Փաշինյանը չի մսնակցի Պուտինի երդմնակալությանը

Официальные новости

Calendar06-05-2024

Այլևս անհնար է հանդուրժել իրենց օրինական իրավունքների համար պայքարող քաղաքացիների պահանջների ոտնահարումը

Новости

Calendar06-05-2024

Ցյուրիխի հայ ակադեմիկանների միությունն իր լիակատար աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

Новости

Calendar06-05-2024

Կիրանցում ականազերծող զինվորն ականի պայթյունից վիրավորվել է

Новости

Calendar06-05-2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին

Новости

Calendar05-05-2024

Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ջրի մոտ հանգստանալուց

Международные новости

Calendar05-05-2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Новости

Calendar05-05-2024