• Поиск Поиск
×
Количество просмотров200

Համբարձման տոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Համբարձման տոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մայիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնոր Տ․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Սուրբ Պատարագի իր քարոզում Սրբազան Հայրը, անդրադառնալով տոնի խորհրդին, ի մասնավորի նշեց, որ Քրիստոս համբարձումից առաջ պատգամեց իր աշակերտներին՝ «Ահա ես ձեզ հետ եմ․․․» (Մատթ․28։21) և թելադրեց պատասխանատվություն ստանձնել իրենց վստահված քարոզչության նկատմամբ, լինել վկաներն Իր անանցանելի  ճշմարտությունների, չվախենալ դաժան հարվածներից, չերկմտել ճշմարտությունը բարձրացնելիս, անդադար քարոզել Աստծո խոսքը, դարձի բերել մոլորվածներին, վերացնել սուտն ու կեղծիքը, մարդկանց դարձնել Աստծո սեփական ժողովուրդը՝ ծառայությունից կոչելով որդիության։

Այնուհետև, խոսելով հայ ժողովրդի կյանքում առկա մարտահրավերների մասին, Բագրատ արքեպիսկոպոսն ասաց․ «Այսօր էլ մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ գերեվարված է մեր հայրենիքի մի հատվածը՝ մեր սիրելի Արցախ աշխարհը, մեր քույրերն ու եղբայրները, որոնց ոչ ոք չի կարող բաժանել մեզանից։ Երբ ապրում ենք բազմահազար զոհերի, վիրավոր զավակների, գերության տանջանքների մեջ գտնվող և անհայտնության ճիրաններում հայտնված մեր սիրելի զավակների իրողությամբ, երբ կանգնած ենք անելանելի որոշումներ կայացնելու առջև՝ փնտրելու լույսի և հույսի ճանապարհներ, երբ ապրում ենք գողացված ուրախության, գողացված պատվի, գողացված նպատակի, գողացվող հույսերի, գողացվող հավատքի և սիրո իրականության մեջ, մեր Տերը դարձյալ գալիս է մեզ հիշեցնելու և քաջալերելու՝ «Ահավասիկ Ես ձեզ հետ եմ․․․» (Մատթ․ 28։21), ձեզ հետ եմ ամեն վայրկյան, ձեր տառապանքները կրող, ձեզ հետ քայլող, ապրող, գործող և ձեր միջոցով նաև իրադարձություններին թելադրանք և ուղղություն տվող»։

Անդրադարձ կատարելով Կաթողիկոսական Աթոռի Սուրբ Էջմիածին տեղափոխությանը՝  Սրբազան Հայրն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր ազգընտիր գահակալի օրհնությամբ և առաջնորդությամբ  փորձում է դառնալ այն տապանը, առաջնորդող ուղին, ճանապարհը, որը չի սպանում հույսը, այլ կյանքի պատգամ է հղում՝ իր շուրջը հավաքելով աշխարհասփյուռ հայորդիներին։

«Այսօր Հայոց Եկեղեցին բոլոր տագնապների ու մարտահրավերների մեջ վերստին կոչում և հրավիրում է իր զավակներին տեր կանգնել իրենց պատասխանատվությանը և իրավունքին, չերկնչել աշխարհի դավերից  ու ցավերից, չվախենալ նահատակության փառքի պսակից, չտատամսել Աստծու խոսքի հավատարմության մեջ»,- նշեց Բագրատ Սրբազանը` միևնույն ժամանակ միաբանության անունից տոնի կապակցությամբ մաղթելով Ամենայն Հայոց Հայրապետին երկար արևշատ գահակալության օրեր, որպեսզի հայորդիները տեսնեն ծաղկումն ու վերականգնումը համբուրելի հայրենրիքի։

Սուրբ Պատարագի ավարտից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն ու ներկա  հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու շենացման համար:

  • Лента
  • Close
Հայ Շախմատիստները Ոչ-Ոքի Են Գրանցել Շարժայի Միջազգային Մրցաշարի 3-Րդ Տուրում

17-05-2024 | 11:12

Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում
«Ռսի Շպիոն (Ստրուկ)» Թեման Մաշվում Է

17-05-2024 | 10:57

«Ռսի շպիոն (ստրուկ)» թեման մաշվում է
Լեհաստանում Հայտնաբերվել Է 18-Րդ Դարի Տխրահռչակ Խարդախի Գանձը

17-05-2024 | 09:57

Լեհաստանում հայտնաբերվել է 18-րդ դարի տխրահռչակ խարդախի գանձը
Ավստրալիայի Թանգարաններից Մեկում Վնասել Են 100-Ամյա Չինական Ծիսական Վիշապը

17-05-2024 | 09:35

Ավստրալիայի թանգարաններից մեկում վնասել են 100-ամյա չինական ծիսական վիշապը
Հայտնաբերել Են Կերպարվեստի Հնագույն Նմուշներից Մեկը

17-05-2024 | 09:32

Հայտնաբերել են կերպարվեստի հնագույն նմուշներից մեկը
Դիվանագետների Համահայկական Խորհրդի Հայտարարությունը

16-05-2024 | 19:11

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ
Կիրանցում Լարված Իրավիճակ Է

16-05-2024 | 15:23

Կիրանցում լարված իրավիճակ է
Բքուն Հակաֆրանսիական Հիթերիայի Մեջ Է

16-05-2024 | 14:37

Բքուն հակաֆրանսիական հիթերիայի մեջ է
Արևմուտքի Ներկայացուցիչները Վրաստանում Նպաստել Են Ժողովրդավարական Ճանապարհով Ընտրված Կառավարության Տապալման Փորձին

16-05-2024 | 14:02

Արևմուտքի ներկայացուցիչները Վրաստանում նպաստել են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության տապալման փորձին
2023-Ին Կապիտալի Ներհոսքը 40 %-Ով Նվազել Է

16-05-2024 | 13:30

2023-ին կապիտալի ներհոսքը 40 %-ով նվազել է
Սլովակիայի Վարչապետի Դեմ Մահափորձ Է Արել Սլովակ Հայտնի Գրող Չինտուլան

16-05-2024 | 12:59

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է արել սլովակ հայտնի գրող Չինտուլան
Հոգեւորականի Առաջնորդությունը Ժամանակն Է Ծնել

16-05-2024 | 11:50

Հոգեւորականի առաջնորդությունը ժամանակն է ծնել
Երևանի Պետական Համալսարանում Տեղի Է Ունեցել «Ֆիրդուսիի Շահնամեն Եւ Պարսից Լեզուն» Թեմայով Գիտաժողովը

16-05-2024 | 10:30

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Ֆիրդուսիի Շահնամեն և պարսից լեզուն» թեմայով գիտաժողովը
Բաքուն 5 Ամսով Երկարացրել Է Նաև Արցախի Նախկին Ղեկավարներից Մի Քանիսի Կալանքի Ժամկետը

16-05-2024 | 10:26

Բաքուն 5 ամսով երկարացրել է նաև Արցախի նախկին ղեկավարներից մի քանիսի կալանքի ժամկետը
Խաղաղության Պայմանագրում Պետք Է Լինի Արցախի Վերադարձը, Բաքվում Պահվող Գերիների Վերադարձը. Բագրատ Սրբազան

16-05-2024 | 08:37

Խաղաղության պայմանագրում պետք է լինի Արցախի վերադարձը, Բաքվում պահվող գերիների վերադարձը. Բագրատ Սրբազան

Похожие новости

Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում

Новости

Calendar17-05-2024

«Ռսի շպիոն (ստրուկ)» թեման մաշվում է

Новости

Calendar17-05-2024

Լեհաստանում հայտնաբերվել է 18-րդ դարի տխրահռչակ խարդախի գանձը

Новости

Calendar17-05-2024

Ավստրալիայի թանգարաններից մեկում վնասել են 100-ամյա չինական ծիսական վիշապը

Региональные новости

Calendar17-05-2024

Հայտնաբերել են կերպարվեստի հնագույն նմուշներից մեկը

Новости

Calendar17-05-2024

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ

Новости

Calendar16-05-2024

Կիրանցում լարված իրավիճակ է

Новости

Calendar16-05-2024

Բքուն հակաֆրանսիական հիթերիայի մեջ է

Официальные новости

Calendar16-05-2024