• Поиск Поиск
×
Количество просмотров352

ԿՐԹՈՒԹԵԱՆ ՇԻՆԱՐԱՐ ՆԵՐԿԱՅՈՒԹԻՒՆ (ԿԱՐԼԷՆ ՄԻՐԶԱԽԱՆԵԱՆԻ 100 ՏԱՐԻՆ)

ԿՐԹՈՒԹԵԱՆ ՇԻՆԱՐԱՐ ՆԵՐԿԱՅՈՒԹԻՒՆ (ԿԱՐԼԷՆ ՄԻՐԶԱԽԱՆԵԱՆԻ 100 ՏԱՐԻՆ)

Թերեւս մենք առօրեայի հնհնուքի մէջ այնքան էլ չենք նկատում նրա տեսակի մարդկանց անցած ճանապարհի խորքը, տիրական բարեբեր ներկայութիւնը։ Նրանք  գուցէ բնաւորութեամբ կարող են յախուռն լինել, բայց խորքի մէջ քաջ գիտեն իրենց իրական արժէքը, կատարած աշխատանքի նշանառութիւնն ու նշանակութիւնը։ Նրանք ուշադրութեան կենտրոնում կարեւորում են իրենց ծառայութիւնը, բայց նախընտրում են առանձնապէս շատ չերեւալ։ Ժամանակը, ի վերջոյ, երեւան է հանում անհատականութեան կազմակերպական շնորհը, մատնում էութեան ներքին շերտերը, բացայայտում նուիրումի սահմանները։

Կարլէն Ժիրայրի Միրզախանեանը յանձն էր առել կրթութեան մէջ դժուարագոյնը. նախ նկատել դիմացինի շնորհալիութիւնը, երեւան հանել այսօրուայ ուսանողի՝ վաղուայ արուեստագէտի մէջ տաղանդի առկայծումը, նշմարել նրա անցնելիք ուղին, «թեթեւ ջանքով» դուրս բերել նրա միջից «աստեղային հիւանդութեան» հնարաւոր հովերը, ապա ի վերջոյ, հպարտանալ տաղանդի իրական հունդով։ Դա ենթադրում էր չեւեւացող ամենօրեայ տքնանք, մանկավարժի ներքին յամառութիւն, կամք, ուր ակնառու յաջողութիւնը երկար տարիների հաւատի ու բերկրանքի վերջնարդիւնքի պէս է, ինչը յաճախ կարող է տարրալուծուել միայն տաղանդի ու շնորհի դրսեւրումներում։ 

Բայց հո ամենատես մանկավարժը որսում էր, քաջ գիտէր իր իւրաքանչիւր ուսանողի՝ արուեստագէտի լինելութեան ճանապարհին իր անկրկնելի դերակատարութիւնը, ինչպէս լաւագոյն մարզիչը՝ իր ներդրումի անփոխարինելի հատիկը սանի մէջ։

Այսպիսի տեսողութիւնը խմորւում էր նրա մէջ դեռ Երեւանի պետական համալսարանի իրաւաբանական ֆակուլտետի ուսանողական եւ ասպիրանտական նստարաններից, երբ ուսման նպատակների՝ պատմութեան, իրաւագիտութեան կողքին որոնում էր յանձնառու նոր ընտրութիւնը մանկավարժութեան խորհուրդների հանդէպ։ Իրաւաբանական ճիւղի հեռանկարը մնաց ըստ էութեան անաւարտ, երբ անգամ պաշտպանեց թեկնածուական աւարտաճառ նորագոյն շրջանի պատմութիւնից։ Կարլէն Միրզախանեանի մասնագիտական որոնումների ճանապարհին հրապոյրները շատ էին. երիտասարդ գիտնականին անմիջապէս հրաւիրեցին համամիութենական իրաւաբանական ինստիտուտի հայկական մասնաճիւղ՝ ուսումնական աշխատանքի գծով պրօռեկտորի բարձր պաշտօնում վերագտնելու նոր կարիերայի ճանապարհը։ Մինչդեռ լուծումը, շատերի համար անսպասելի, նա գտաւ Խաչատուր Աբովեանի անուան պետական մանկավարժական ինստիտուտում, մանկավարժութեան ոլորտում, ուր երեսուն տարի շարունակ վարեց իր հիմնադրած, իր նախասիրած գեղագիտական դաստիարակութեան, ապա կուլտուրայի վերանուանուած ֆակուլտետները։ Իրագործեց ըստ էութեան իր մէջ  հնուց բուն դրած վաղեմի ծրագիրը։

Դեռ անցեալ դարի 70-ական թթ.-ից Կ. Միրզախանեանը հաստատեց գիտական շարունակական նախաձեռնութիւններ, երբեմն նաեւ իրարից անջատ թուացող հեռաւորութիւններում. այսպէս, պատմութեան օրինաչափութիւնները նա շաղախեց չորս գրքերում՝ տնտեսագիտական եւ մշակութային հարուստ փորձով, ի մասնաւորի՝ նոր զուգահեռներով՝ մեկնելով Մեծ Հայրենականի շրջանի երիտասարդութեան հերոսականութեան սկզբնաղբիւրներից։ Պատահական չէր, որ գիտական աստիճանի կողքին դասախօսը ստացաւ նաեւ Պրօֆեսորի կոչում՝ մանկավարժի բարձր ծառայութեան դիմաց։    
Եւ իսկապէս. իր հիմնադրած ֆակուլտետը կարճ ժամանակամիջոցում դարձաւ Հանրապետութեան մշակութային գործիչների ձեւաւորման առաջնային եւ իւրատեսակ բարձրագոյն կրթական օջախ, ուր հասունանում էին արուեստագէտների եւ հանրակրթական ասպարէզի մէջ անհատականութիւնը բարձր պահող ուսուցիչների նորանոր սերունդներ, նրանք, որոնց վստահւում էր ջահակիրներ լինել, հաւատալ իրենց ուժին։  

Ընդգծենք, այսօր էլ, երկարամեայ վաստակաշատ դեկանի մահից տասնեակ տարիներ անց, ֆակուլտետը պահում է իր վարկանիշը բուհերի մրցակցութեան մէջ։ Պարզ է ու ակներեւ մի ճշմարտութիւն՝ Կարլէն Միրզախանեանին լաւագոյնս յաջողուել էր մանկավարժական համալսարանում ձեւաւորել երկրի համար ոչ սովորական ուսումնական ստորաբաժանում։ Այստեղ էին մշակութային ոլորտում անուն հանած լաւագոյն մասնագէտների համախումբը, ճանաչուած արուեստագէտ ուժերի աստղաբոյլ, որոնց համար նախ եւ առաջ հպարտանում էին ուսանողները՝ իրենց մէջ յայտնաբերուած մանկավարժի ներուժը ի ցոյց դնելով, որ ասէին՝ ես Հենրիկ Մալեանի դասարանից եմ եղել, ես՝ Ֆրունզիկ Դովլաթեանի, Ազատ Ղարիբեանի կամ Հակոբ Ոսկանյանի ,Յուրի Երզնկյանի, Վանուշ Խանամիրյանի, Ալբերտ Յավուրյանի  եւ նրանցպէսների: Երախտաւորներ, որոնց համար արուեստագէտի ոգին զօրացնելու գաղտնիքն ունէր Կարլէն Միրզախանեանը։ Սա յաջողութեան գրաւական էր արդէն ձեռագիր մշակած իւրաքանչիւր արուետագէտի համար, կանխորոշուած, գիտակից ընտրութիւն վաղուայ ինքնուրոյն քայլերում։
Կարլէն Միրզախանեանի հաւաքական բնաւորութեան գծերի մէջ համատեղւում էին մարդու սրատես հայեացքը, կենսախնդութիւնը, սուր հումորը, բայց եւ պատուախնդրութիւնը, պահանջկոտութիւնը, դիմացինի ներքինը անմիջապէս որսալու անսխալ բնազդը։ Նա ուսանողին կերպափոխելու բացառիկ յատկութիւն ունէր. անգամ երբ կատակում էր, զննում էր ու կողմնորոշւում շատ արագ, կռահում թէ ով է իր առջեւ։ Դու դեռ կարող էիր նախնական տպաւորութեան գերին մնալ, նա արդէն որոշում էր քո տեղը միջավայրում՝ լրջախոհ գիտնական լինէիր թէ մարզից առաջին անգամ եկած համալսարանական միջանցքներում շփոթահար ուսանող։ 

Բնազդ էր դա, որ գուցէ գալիս էր իր խորաթափանց ծնողներից՝ Հանրապետութիւնում ճանաչուած, նշանավոր մտավորականներ իրավաբան Ժիրայր եւ պատմաբան Եւգենիա Միրզախանեանների բերած, արեան մէջ ներարկած աւանդից, կրթութեան հանդէպ ակնածութեան դասերից, որոնք այսօր անցել են որդուն՝ նոյն ճանապարհով գիտական եւ կազմակերպական բարձունքի ուղի յաղթահարած պատմական գիտութիւնների դոկտոր, Պրօֆեսոր, Հայաստանի «Վահան Թէքէեան»  մշակութային միութեան նախագահ Ռուբէն Միրզախանեանին։

Յիրաւի՛, աւանդոյթի շարունակական ճանապարհ է սա, որ հիացում է առաջացնում, կրթութեան շինարարի աշխատանքին Միրզախանեանների գերդաստանի անսակարկ նուիրուածութեան վկայութիւն։  

Այդպիսին է Կարլէն Միրզախանեան մանկավարժ-գիտնականի անցած ուսանելի հարուստ ուղին մեր տպաւորութիւններում։

ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆ

  • Лента
  • Close
Կապույտ Մզկիթում Տեղի Կունենա Հոգեհանգստյան Արարողություն

20-05-2024 | 23:13

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն
Ամն-Ն Պատրաստվում Է  Պատժամիջոցներ Կիրառել  Վրացի Գործիչների Նկատմամբ

20-05-2024 | 22:23

ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել վրացի գործիչների նկատմամբ
Աղավնաձորի Սուրբ Հովհաննես Եկեղեցին Կվերականգնվի

20-05-2024 | 17:45

Աղավնաձորի Սուրբ Հովհաննես եկեղեցին կվերականգնվի
Բազմաթիվ Երկրներ Արձագանքել Են Իրանի Բարձրաստիճան Պաշտոնյաների Մահվան Բոթին

20-05-2024 | 17:32

Բազմաթիվ երկրներ արձագանքել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների մահվան բոթին
«Շառ Ազնավուր-100» Ոսկե Հուշամեդալներ Են Թողարկվել

20-05-2024 | 13:24

«Շառ Ազնավուր-100» ոսկե հուշամեդալներ են թողարկվել
Ողբերգական Լուր Հարևան Իրանից

20-05-2024 | 10:46

Ողբերգական լուր հարևան Իրանից
Մարսին Սպառնում Են Մոտ 2,5 Անգամ Ավելի Հավանական Վտանգավոր Աստղակերպեր, Քան Երկրին

20-05-2024 | 10:06

Մարսին սպառնում են մոտ 2,5 անգամ ավելի հավանական վտանգավոր աստղակերպեր, քան Երկրին
Գիտնականները Քարտեզագրել Են Նեղոս Գետի Անհետացած Հատվածը

20-05-2024 | 09:38

Գիտնականները քարտեզագրել են Նեղոս գետի անհետացած հատվածը
Իրանի Նախագահը Նախատեսում Էր Կիրակի Օրը Այցելել Հայաստան

20-05-2024 | 09:03

Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի օրը այցելել Հայաստան
Թեհրանում Չեն Բացառում, Որ Տեղի Ունեցածը Բաքվի Միջոցով Գործող Իսրայելի Ձեռքի Գործն Է

20-05-2024 | 09:01

Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է
Իրանի Կարմիր Մահիկը Հայտարարել Է Հանրապետության Նախագահի Եւ Արտգործնախարարի Մահվան Մասին

20-05-2024 | 08:59

Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին
«Կարմիր Մահիկի» Ծանուցումները՝ Իրանի Նախագահի Ինքնաթիռի Որոնումներից

20-05-2024 | 00:41

«Կարմիր մահիկի» ծանուցումները՝ Իրանի նախագահի ինքնաթիռի որոնումներից
Թուրք Նախարարը Խոսել Է «Զանգեզուրի Միջանցքի» Բացման Ժամկետի Մասին

19-05-2024 | 19:35

Թուրք նախարարը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետի մասին
Իրանի Նախագահ Էբրահիմ Ռայիսիին Տեղափոխող Ուղղաթիռը «Կոշտ Վայրէջք» Է Կատարել Ադրբեջանի Տարածքում

19-05-2024 | 18:34

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում
Գազայում Բռնությանը Վերջ Տալու Միակ Ճանապարհը Պաղեստինի Ստեղծումն Է. Մակ-Ի Գլխավոր Քարտուղար

19-05-2024 | 08:28

Գազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Похожие новости

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն

Новости

Calendar20-05-2024

ԱՄՆ-ն պատրաստվում է  պատժամիջոցներ կիրառել  վրացի գործիչների նկատմամբ

Международные новости

Calendar20-05-2024

Աղավնաձորի Սուրբ Հովհաննես եկեղեցին կվերականգնվի

Региональные новости

Calendar20-05-2024

Բազմաթիվ երկրներ արձագանքել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների մահվան բոթին

Տարածաշրջանային լուրեր

Calendar20-05-2024

«Շառ Ազնավուր-100» ոսկե հուշամեդալներ են թողարկվել

Региональные новости

Calendar20-05-2024

Ողբերգական լուր հարևան Իրանից

Տարածաշրջանային լուրեր

Calendar20-05-2024

Մարսին սպառնում են մոտ 2,5 անգամ ավելի հավանական վտանգավոր աստղակերպեր, քան Երկրին

Международные новости

Calendar20-05-2024

Գիտնականները քարտեզագրել են Նեղոս գետի անհետացած հատվածը

Международные новости

Calendar20-05-2024