CHOOSE YOUR LANGUAGE
  • Поиск Поиск
×
Количество просмотров179

Կյանքին հրաժեշտ տվեց հայկական աշխարհի ազդեցիկ դեմքերից մեկը՝ Երվանդ Ազատյանը

Կյանքին հրաժեշտ տվեց հայկական աշխարհի ազդեցիկ դեմքերից մեկը՝ Երվանդ Ազատյանը

Մարտի 25-ին  Միացյալ Նահանգներում կարճատեւ հիվանդությունից հետո կյանքին հրաժեշտ տվեց  հայտնի ամերիկահայ գրող, հրապարակախոս եւ հասարակական գործիչ 88-ամյա Երվանդ  Ազատյանը։ Նա միայն վերջերս էր Բուենոս Այրեսում մասնակցել Թեքեյան կենտրոնի նոր մասնաշենքի բացմանը, ապա առողջության վատթարացման պատճառով գտնվում էր Մայամիի հիվանդանոցում։

Տաղանդավոր քաղաքագետի ու գրականագետի, հրապարակախոսի, խմբագրի, հասարակական գործչի կորուստը զգալի է ողջ Հայկական աշխարհի համար։

Նրա ավանդը մեծ է ոչ միայն սփյուռքահայության, այլեւ  Հայաստանի մշակութային ու գրական կյանքի զարգացման հարցում։ Մոտ 25 տարի լինելով է ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի ատենապետ, նա անգնահատալի աշխատանք է տարել սփյուռքի ու Հայաստանի մշակութային կառույցների աջակցության հարցում, 1990ականների  առաջին ծանր տարիներին այս հիմնադրամի միջոցով զգալի օգնություն ցույց տրվեց Մատենադարանին, մշակույթի ու գրականության հայտնի դեմքերին։  Հետագա տարիներին ղեկավարելով Թեքեյան մշակութային միության Ամերիկայի եւ Կանադայի Կենտրոնական վարչությունը, նա  շոշափելի ազդեցություն է ունեցել սփյուռքի եւ Հայաստանի մամուլի, մշակութային օջախների ու կազմակերպությունների աջակցության հարցում։

Տասնամյակներ շարունակ  Երվանդ Ազատյանի սուր ու  արհեստավարժ գրիչը հետեւել է հայկական աշխարհի ամենակարեւոր, ամենամտահոգիչ ու արդիական թեմաներին, նրա հայերեն եւ անգլերեն  վերլուծությունները տպագրվել են  «Պայքար», «Արմինյըն միրոր սփեքթեյթոր» եւ  «Ազգ» թերթերում, որոնց ընտրանին լույս է տեսել  նաեւ առանձին գրքերով՝ դառնալով վերջին 40 տարիների հայկական սփյուռքի եւ Հայաստանի անցուդարձի կարեւոր վավերագրերից մեկը։ Ժամանակակից աշխարհի քաղաքական զարգացումների ու Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին դիպուկ ու ազդեցիկ հոդվածները միշտ առանձնացրել են Ազատյան հոդվածագրին իրենց շահեկանությամբ եւ օբյեկտիվությամբ, իրադարձությունները կանխատեսելու եւ դրանց ամբողջական վերլուծությունը ներկայացնելու հմտությամբ։

Գրականագիտական մեծ արժեք են ներկայացնում նրա գրաքննադատական հոդվածները արեւմտահայ գրականության դասականների, ժամանակակից գրողների ստեղծագործությունների մասին, որոնք մեծ հետք  են թողել  ժամանկակից հայ գրականության զարգացման ասպարեզում։

Իհարկե, չենք կարող չնշել նաեւ Ռամկավար-Ազատական կուսակցության մեջ նրա ունեցած դերն ու կատարած կարեւոր աշխատանքը։

Երվանդ Նազարաթեի Ազատյանը (Էդմոնդ Կոտալազյան)  ծնվել էր 1935 թվականի մայիսի 13-ին  Բեյրութում։ 1958 թվականին ավարտել էր Բեյրութի Ամերիկյան համալսարանը , 1973 թվականին՝ Բոստոնի «Նորթիսթըրն» համալսարանը եւ Դետրոյթի «Ուեյն» նահանգային համալսարանը։

 1954-1958 թվականներին եղել է Բեյրութի «Զարթոնք-սպորտ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր, 1959-1967 թվականներին՝ Կահիրեի «Արև» օրաթերթի խմբագրապետ, 1967-1972 թվականներին՝ Բոստոնի «Պայքար» հաստատության վարիչ-տնօրեն, «Պայքար» գրական եռամսյա հանդեսը, «Արմենյն միրոր սփեքթեյթոր» թերթի խմբագրակազմերի անդամ, 1971 թվականից՝ Մոնրեալի «Ապագա» շաբաթաթերթի, 1986 թվականից՝ Նյու Յորքի «Արարատ»՝ անգլերեն հանդեսի, 1991 թվականից՝ Երեւանի «Ազգ» օրաթերթի , 2006 թվականից՝ Բեյրութի «Կամար» գրական հանդեսի հիմնադիրներից և գլխավոր աշխատակիցներից։

1972-1997 թվականներին եղել է ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի ատենապետ, 1973 թվականից՝ Դետրոյտի «Հայ մշակույթի ժառանգություն» (անգլերեն) ռադիոծրագրի տնօրեն, 1994-1997 թվականներին՝ ԱՄՆ-ի եւ Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչության ատենապետ, 1997 թվականից՝ փոխատենապետ, ապա՝ կրկին  ատենապետ։

Նա արժանացել է Հայ եկեղեցու Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ շքանշան, 1989 թ., Հայաստանի ազգային գրադարանի Հակոբ Մեղապարտ շքանշան, 1991 թ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, 2009 թ։

Անցած 35 տարիների ընթացքում պարոն Ազատյանին ճանաչել եւ գնահատել ենք իր նվիրյալ գործունեությամբ, անսահման հայրենասիրությամբ, մտավորականությանը օգնելու եւ աջակցելու կարողությամբ։ Նա այն բացառիկ սփյուռքահայերից էր, որ գիտակ էր թե՛ սփյուռքի, եւ թե՛ Հայաստանի մարդկանց ու կազմակերպություններին, մշակութային ժառանգությանը եւ խնդիրներին։ Եվ կապ չուներ, թե երկիր մոլորակի որ մասում էինք նրան հանդիպում՝ Դիտրոյթի «Մասկոր ընկերությունում, ուր նա երկար տարիներ աշխատեց ՀԲԸՄ ցկյանս նախագահ Ալեք Մանուկյանի կողքին, թե՛ Պրահայում «ՕՐԵՐ» ամսագրի խմբագրատանը, կամ թե Հայաստանում, ուր ամեն տարի նա լինում էր Թեքեյան մշակութային միության նախագծերին աջակցություն ցույց տալու նպատակով, միեւնույն է, նա մնաց միշտ նույն ազգասեր անհատը՝ իր տաղանդով, աշխատասիրությամբ ու հայ մշակույթին անսահման նվիրվածությամբ։

Հիրավի նրա կորուստը մեծ է ողջ հայության համար, ինչպես նրա թողած ժառանգությունը եւ հետքն անջնջել են մեր ժամանակների հայոց պատմության մեջ ։

ՕՐԵՐ եվրոպական ամսագրի խմբագրակազմը խորին ցավակցություններն է հայտնում  Երվանդ Ազատյանի հարազատներին ու բարեկամներին, կուսակից ընկերներին։ Աստված հոգին լուսավորի։

Հակոբ Ասատրյան

Օրեր եվրոպական ամսագիր

Պրահա

  • Лента
  • Close
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունել Է Էռնեկյան Եւ Մարկարյան Ընտանիքներին

29-03-2024 | 18:53

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներին
Առանց Վիզայի Ռեժիմը  Կակտիվացնի Հայաստանից  Խոստումնալից Երիտասարդների Հոսքը Եվրոպա

29-03-2024 | 18:09

Առանց վիզայի ռեժիմը կակտիվացնի Հայաստանից խոստումնալից երիտասարդների հոսքը Եվրոպա
Հհռց-Ի Տնօրենը Սոլովյովի Հաղորդումները Հայաստանում Արգելափակելուց Հետո Աշխատանից Ազատվելու Դիմում Է Գրել

29-03-2024 | 15:23

ՀՀՌՑ-ի տնօրենը Սոլովյովի հաղորդումները Հայաստանում արգելափակելուց հետո աշխատանից ազատվելու դիմում է գրել
Տաջիկստանի 9 Քաղաքացի Է Ձերբակալվել

29-03-2024 | 14:42

Տաջիկստանի 9 քաղաքացի է ձերբակալվել
Ադրբեջանը Դեռ Չի Պատրաստվում Հեռարձակել Բաքվում Գերեվարված Արցախցի Գործիչների Հարցազրույցները

29-03-2024 | 14:22

Ադրբեջանը դեռ չի պատրաստվում հեռարձակել Բաքվում գերեվարված արցախցի գործիչների հարցազրույցները
Հունաստանում Երկրաշարժ Է Եղել

29-03-2024 | 13:51

Հունաստանում երկրաշարժ է եղել
Սոլովյովին Հայաստանն Արգելափակեց

29-03-2024 | 10:52

Սոլովյովին Հայաստանն արգելափակեց
Պուտինը Զարմացած Էր, Որ Փաշինյանը Լղ-Ն Պրահայում Ճանաչել Է Ադրբեջանի Մաս. Լավրով

29-03-2024 | 10:51

Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով
Տարածաշրջանում Խառնաշփոթի Մի Մասը Սնուցվել Է Վերջին Մի Քանի Ամիսների Ընթացքում Ռուսաստանի Գործողություններով. Միլլեր

29-03-2024 | 10:43

Տարածաշրջանում խառնաշփոթի մի մասը սնուցվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի գործողություններով. Միլլեր
«Գոյին» Առաջարկում Էինք՝ Դիտարկեն Մասնավոր Թատրոն Դառնալու Տարբերակը». Ժաննա Անդրեասյան

28-03-2024 | 19:44

«Գոյին» առաջարկում էինք՝ դիտարկեն մասնավոր թատրոն դառնալու տարբերակը». Ժաննա Անդրեասյան
Միջուկային Քարոզչական Պատերազմ Հայաստանի Դեմ

28-03-2024 | 16:16

Միջուկային քարոզչական պատերազմ Հայաստանի դեմ
Հայաստանը Այն Երկրներից Է, Որը Փորձում Է Հակազդել Աշխարհում Տեղի Ունեցող Բացասական Փոփոխություններին

28-03-2024 | 16:00

Հայաստանը այն երկրներից է, որը փորձում է հակազդել աշխարհում տեղի ունեցող բացասական փոփոխություններին
Բաքուն Ստեփանակերտի Մարզամշակութային Հուշահամալիրը Ներկայացրել Է Իբր Հայերի Ռազմական Համալիր

28-03-2024 | 15:39

Բաքուն Ստեփանակերտի մարզամշակութային հուշահամալիրը ներկայացրել է իբր հայերի ռազմական համալիր
Հհ-Եմ-Ամն Հանդիպումը Որևէ Երրորդ Կողմի Դեմ Ուղղված Չէ Եւ Չէր Էլ Կարող Լինել

28-03-2024 | 09:38

ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել
Տասներկու Ժամ Տևած Բանակցություններից Հետո Մենք Վերջ Դրեցինք Մարտական Գործողություններին. Շահրամանյան

28-03-2024 | 09:19

Տասներկու ժամ տևած բանակցություններից հետո մենք վերջ դրեցինք մարտական գործողություններին. Շահրամանյան

Похожие новости

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներին

Новости

Calendar29-03-2024

Առանց վիզայի ռեժիմը  կակտիվացնի Հայաստանից  խոստումնալից երիտասարդների հոսքը Եվրոպա

Տարածաշրջանային լուրեր

Calendar29-03-2024

ՀՀՌՑ-ի տնօրենը Սոլովյովի հաղորդումները Հայաստանում արգելափակելուց հետո աշխատանից ազատվելու դիմում է գրել

Տարածաշրջանային լուրեր

Calendar29-03-2024

Տաջիկստանի 9 քաղաքացի է ձերբակալվել

Международные новости

Calendar29-03-2024

Ադրբեջանը դեռ չի պատրաստվում հեռարձակել Բաքվում գերեվարված արցախցի գործիչների հարցազրույցները

Տարածաշրջանային լուրեր

Calendar29-03-2024

Հունաստանում երկրաշարժ է եղել

Տարածաշրջանային լուրեր

Calendar29-03-2024

Սոլովյովին Հայաստանն արգելափակեց

Տարածաշրջանային լուրեր

Calendar29-03-2024

Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով

Официальные новости

Calendar29-03-2024