CHOOSE YOUR LANGUAGE
  • Поиск Поиск
×
Количество просмотров104

Միացյալ Նահանգները պետք է համարժեք արձագանքի Ադրբեջանի հայտարարություններին՝ կանխելու Ադրբեջանի ղեկավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները. ՀՀ ԱԳՆ

Միացյալ Նահանգները պետք է համարժեք արձագանքի Ադրբեջանի հայտարարություններին՝ կանխելու Ադրբեջանի ղեկավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի՝ մայիսի 30-ի հայտարարությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների վերաբերյալ։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը նշել է, որ հայկական կողմը մշտապես ողջունել է ԱՄՆ կողմից գործադրվող ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման գործընթացում:

«Կարծում ենք՝ մեր բոլոր գործընկերների համար ակնհայտ պետք է լինի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային են ինչպես Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչումը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը: Ինչպես ընդգծել ենք ՀՀ ԱԳՆ մայիսի 29-ի հայտարարությամբ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ ժողովրդի դեմ էթնիկ զտումներ և ինքնիրավչություն իրականացնելու իրավասություն:

Անհնար է չնկատել, որ Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 28-ին արված հայտարարությունները ոչ միայն չէին առաջարկում արժանապատիվ լուծումներ վերոնշյալ խնդիրներին, այլև հստակ սպառնալիքներ էին պարունակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու անկախության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի նկատմամբ, ինչի մասին հայկական կողմը բազմիցս ահազանգել է։

Կարծում ենք, որ Միացյալ Նահանգները, ելնելով ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության իր իսկ դավանած արժեքներից և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հանձնառությունից և ներգրավվածությունից, պետք է համարժեք արձագանքի այս հայտարարություններին՝ կանխելու Ադրբեջանի ղեկավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները»,- ասված է ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանության մեջ։

  • Лента
  • Close
Մակրոնը Չի Բացառել, Որ Ուկրաինա Զորքեր Կուղարկվեն

02-05-2024 | 16:31

Մակրոնը չի բացառել, որ Ուկրաինա զորքեր կուղարկվեն
Ընտրեք՝ Արևմուտք Կամ Ռուսաստան

02-05-2024 | 14:48

Ընտրեք՝ Արևմուտք կամ Ռուսաստան
Ոստկանները Պաշարել Են Կիրանցը

02-05-2024 | 14:25

Ոստկանները պաշարել են Կիրանցը
Ոստիկանությունն Ուժային Կառույց Է, Ինչը Նշանակում Է, Որ Այն Ուժ Գործադրելու Լեգիտիմ Իրավունք Պետք Է Ունենա

02-05-2024 | 13:54

Ոստիկանությունն ուժային կառույց է, ինչը նշանակում է, որ այն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա
Փորձ Է Արվում Արմատախիլ Անել Քրիստոնեական Ներկայությունը Մի Երկրում, Որն Առաջինն Է Այն ​​Ընդունել․ Քրիստոնեական Դաշինքի Լիգա

02-05-2024 | 12:55

Փորձ է արվում արմատախիլ անել քրիստոնեական ներկայությունը մի երկրում, որն առաջինն է այն ​​ընդունել․ Քրիստոնեական դաշինքի լիգա
Ամն-Ի Պատժամիջոցների Տակ Են Հայտնվել Ռուսաստանյան 30-Ից Ավելի Տտ Ընկերություններ

02-05-2024 | 12:43

ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ
Բագրատ Սրբազանի Եւ Ընդդիմադիր Պատգամավորների Մուտքը Կիրանց Արգելված Է Նաև Այլընտրանքային Կիրանց—Աճարկուտ Ճանապարհով

02-05-2024 | 12:36

Բագրատ Սրբազանի և ընդդիմադիր պատգամավորների մուտքը Կիրանց արգելված է նաև այլընտրանքային Կիրանց—Աճարկուտ ճանապարհով
Ոստիկանական Պատը Փակել Է Կիրանցի Մուտքը

02-05-2024 | 12:23

Ոստիկանական պատը փակել է Կիրանցի մուտքը
Մեզ Պետք Չեն Միջնորդներ. Ալիև

01-05-2024 | 15:54

Մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև
Արեգակի Վրա Հզոր Բռնկումներ Են Տեղի Ունեցել

01-05-2024 | 15:45

Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցել
Բագրատ Սրբազանի Կենսագրական Մանրամասները

01-05-2024 | 13:56

Բագրատ Սրբազանի կենսագրական մանրամասները
Ակնհայտ Սուտ Տեղեկությունը Չհերքելու Պարագայում Մենք Պատրաստվում Ենք Հայց Ներկայացնել Դատարան․ «Տավուշը Հանուն Հայրենիքի» Շարժում

01-05-2024 | 13:11

Ակնհայտ սուտ տեղեկությունը չհերքելու պարագայում մենք պատրաստվում ենք հայց ներկայացնել դատարան․ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժում
Արավային Կովկասում Խաղաղությունը Հնարավոր Է Միայն Ադրբեջանի Եւ Հայաստանի Միջև Հարաբերությունների Կարգավորման Արդյունքում. Ալիև

01-05-2024 | 12:00

արավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքում. Ալիև
Հայկական Բոլշեւիզմի Հերթական Պոռթկումը

01-05-2024 | 10:28

Հայկական բոլշեւիզմի հերթական պոռթկումը
Այսօր Որևէ Մարդու Աղքատության Մեջ Ապրելու Առանցքային Պատճառը Ժամանակին Նրա Չստացած Կրթությունն Է. Փաշինյանի Շնորհավորական Ուղերձը

01-05-2024 | 10:14

Այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. Փաշինյանի շնորհավորական ուղերձը

Похожие новости

Մակրոնը չի բացառել, որ Ուկրաինա զորքեր կուղարկվեն

Международные новости

Calendar02-05-2024

Ընտրեք՝ Արևմուտք կամ Ռուսաստան

Տարածաշրջանային լուրեր

Calendar02-05-2024

Ոստիկանությունն ուժային կառույց է, ինչը նշանակում է, որ այն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա

Новости

Calendar02-05-2024

Փորձ է արվում արմատախիլ անել քրիստոնեական ներկայությունը մի երկրում, որն առաջինն է այն ​​ընդունել․ Քրիստոնեական դաշինքի լիգա

Տարածաշրջանային լուրեր

Calendar02-05-2024

ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ

Международные новости

Calendar02-05-2024

Ոստիկանական պատը փակել է Կիրանցի մուտքը

Новости

Calendar02-05-2024