• Поиск Поиск
×
Количество просмотров549

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հետևում է հայ դասական երաժշտության հանրահռչակման իր առաքելությանը

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հետևում է հայ դասական երաժշտության հանրահռչակման իր առաքելությանը

Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 15-րդ հոբելյանական փառատոնը։ Այն ստեղծվել է 2010 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և մինչ օրս իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի աջակիցն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հայաստանյան մշակութային կյանքի նշանակալի իրադարձություններից է, այն անշեղորեն հետևում է 20-րդ դարի և ժամանակակից հայ դասական երաժշտության հանրահռչակման իր առաքելությանը։ Հայտնի է, որ հայ կոմպոզիտորների բազմաթիվ արժեքավոր ստեղծագործությունների պարտիտուրներ դեռևս մնում են հեղինակների անձնական կամ այլ արխիվներում և հաճախ գտնվում են անմխիթար վիճակում՝ հասանելի չլինելով ստեղծագործությունների համերգային ներկայացման համար:

Այդ իսկ պատճառով փառատոնի կարևորագույն բաղադրիչներից է հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումը և պահպանումը: Դե‚ իսկ ամենակարևորը փառատոնին այդ ստեղծագործությունների կատարումն է։

Փառատոնի բացման համերգին հնչեցին Էդգար Հովհաննիսյանի Պասակալիան «Անտունի» բալետից‚ որը կոմպոզիտորը նվիրել է Կոմիտասի 100-ամյակին‚ Առնո Բաբաջանյանի Թավջութակի կոնցերտը‚ որը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց իտալացի թավջութակահար‚ հեղինակավոր մրցույթների‚ այդ թվում Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակակիր Էտտոռե Պագանոն։ Երեկոյի ընթացքում հնչեց նաև Վաչե Շարաֆյանի Սյուիտը «Երկրորդ Լուսինը» բալետից՝ 10 մասից։

Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ռուբեն Ղազարյանը (Հայաստան-Գերմանիա)։ Ռուբեն Ղազարյանը նշեց, որ առաջին անգամ է ելույթ ունենում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և բարձր է գնահատում համագործակցությունը կոլեկտիվի ու նրա ղեկավար Սերգեյ Սմբատյանի հետ։ Մաեստրոն կարևորում է հայ կոմպոզիտորական արվեստը հանրահռչակող փառատոնի անցկացումը։

Փառատոնը ներկայացնում է տարբեր սերունդների կոմպոզիտորների երաժշտությունը, դիրիժորը նշում է, որ ստեղծագործություններ կան, որ գրվել են տասնյակ տարիներ առաջ, սակայն գրեթե չեն կատարվել, և մեր պարտքն է հնչեցնել այդ գործերը։ Փառատոնի բացման համերգի ստեղծագործությունները Ռուբեն Ղազարյանը ներկայացնում էր առաջին անգամ։

Մաեստրոն նաև նշում է՝ մոտ երկու շաբաթ առաջ Գերմանիայի օպերային թատրոններից մեկում, որտեղ ինքը գլխավոր դիրիժոր է, ֆիլհարմոնիկ ծրագրերից մեկը նվիրել են Հայաստանին՝ կատարելով Էդգար Հովհաննիսյանի, Վաչե Շարաֆյանի, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի հաջորդ համերգը տեղի կունենա  մարտի 19-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։ Նվագախմբի հետ հանդես կգա շեփորահար Սելինա Օտտը։ 
 

  • Лента
  • Close
Դիվանագետների Համահայկական Խորհրդի Հայտարարությունը

16-05-2024 | 19:11

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ
Կիրանցում Լարված Իրավիճակ Է

16-05-2024 | 15:23

Կիրանցում լարված իրավիճակ է
Բքուն Հակաֆրանսիական Հիթերիայի Մեջ Է

16-05-2024 | 14:37

Բքուն հակաֆրանսիական հիթերիայի մեջ է
Արևմուտքի Ներկայացուցիչները Վրաստանում Նպաստել Են Ժողովրդավարական Ճանապարհով Ընտրված Կառավարության Տապալման Փորձին

16-05-2024 | 14:02

Արևմուտքի ներկայացուցիչները Վրաստանում նպաստել են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության տապալման փորձին
2023-Ին Կապիտալի Ներհոսքը 40 %-Ով Նվազել Է

16-05-2024 | 13:30

2023-ին կապիտալի ներհոսքը 40 %-ով նվազել է
Սլովակիայի Վարչապետի Դեմ Մահափորձ Է Արել Սլովակ Հայտնի Գրող Չինտուլան

16-05-2024 | 12:59

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է արել սլովակ հայտնի գրող Չինտուլան
Հոգեւորականի Առաջնորդությունը Ժամանակն Է Ծնել

16-05-2024 | 11:50

Հոգեւորականի առաջնորդությունը ժամանակն է ծնել
Բաքուն 5 Ամսով Երկարացրել Է Նաև Արցախի Նախկին Ղեկավարներից Մի Քանիսի Կալանքի Ժամկետը

16-05-2024 | 10:26

Բաքուն 5 ամսով երկարացրել է նաև Արցախի նախկին ղեկավարներից մի քանիսի կալանքի ժամկետը
Խաղաղության Պայմանագրում Պետք Է Լինի Արցախի Վերադարձը, Բաքվում Պահվող Գերիների Վերադարձը. Բագրատ Սրբազան

16-05-2024 | 08:37

Խաղաղության պայմանագրում պետք է լինի Արցախի վերադարձը, Բաքվում պահվող գերիների վերադարձը. Բագրատ Սրբազան
Գիտնականները Հայտնաբերել Են Բեթհովենի Խուլության Եւ Այլ Հիվանդությունների Անսպասելի Պատճառը

16-05-2024 | 07:57

Գիտնականները հայտնաբերել են Բեթհովենի խուլության և այլ հիվանդությունների անսպասելի պատճառը
Սլովակիայի Վարչապետի Վրա Կրակել Են 5 Անգամ

16-05-2024 | 07:55

Սլովակիայի վարչապետի վրա կրակել են 5 անգամ
Գիզայում Եգիպտական Բուրգերի Մոտ Հայտնաբերված L-Ի Տեսքով Խորհրդավոր Կառույցը Շփոթեցրել Է Գիտնականներին

16-05-2024 | 07:47

Գիզայում եգիպտական բուրգերի մոտ հայտնաբերված L-ի տեսքով խորհրդավոր կառույցը շփոթեցրել է գիտնականներին
Լեմկինի Ինստիտուտի Դատապարտող Հայտարարությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ծածուկ Ներգրավվածությունը Ցեղասպանության Ժխտողական Քաղաքականության Մեջ

15-05-2024 | 18:30

Լեմկինի ինստիտուտի դատապարտող հայտարարությունը. վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծածուկ ներգրավվածությունը ցեղասպանության ժխտողական քաղաքականության մեջ
Տեսանյութ. Չտեսա՞Ք, Որ Խփեց... Չէ, Չտեսա

15-05-2024 | 17:38

Տեսանյութ. չտեսա՞ք, որ խփեց... չէ, չտեսա
Երբ Կտավը Նույնացնում Է Մարդուն Ու Արվեստագետին. Արա Հակոբյանի Անհատական Ցուցահանդեսը՝ Թեքեյան Կենտրոնում

15-05-2024 | 16:50

Երբ կտավը նույնացնում է մարդուն ու արվեստագետին. Արա Հակոբյանի անհատական ցուցահանդեսը՝ Թեքեյան կենտրոնում

Похожие новости

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ

Новости

Calendar16-05-2024

Կիրանցում լարված իրավիճակ է

Новости

Calendar16-05-2024

Բքուն հակաֆրանսիական հիթերիայի մեջ է

Официальные новости

Calendar16-05-2024

Արևմուտքի ներկայացուցիչները Վրաստանում նպաստել են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության տապալման փորձին

Տարածաշրջանային լուրեր

Calendar16-05-2024

2023-ին կապիտալի ներհոսքը 40 %-ով նվազել է

Новости

Calendar16-05-2024

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է արել սլովակ հայտնի գրող Չինտուլան

Международные новости

Calendar16-05-2024

Հոգեւորականի առաջնորդությունը ժամանակն է ծնել

Новости

Calendar16-05-2024

Բաքուն 5 ամսով երկարացրել է նաև Արցախի նախկին ղեկավարներից մի քանիսի կալանքի ժամկետը

Новости

Calendar16-05-2024