12-05-2024
About the Winner
Ծնվել է 1973թ․ ապրիլի 2-ին Երևանում: 1990-1997 թվականներին սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի բաժինը։ 2001 թվականին կատարելագործվել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում։
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկանն է։ Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր է, Հայաստանի նկարիչների միության և Հայաստանի Թեքեյան մշակութային միության անդամ։
2002 թվականին Հայաստանի նկարիչների միության 70-ամյակին նվիրված ցուցահանդեսին ստացել է մրցանակ։ 2019 թվականին արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի:
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել.
Վենետիկում, 2001 թ.
Երևան, Հովհաննես Թումանյանի թանգարան, 2011 թ.
Երևան, Հայաստանում Ամերիկայի դեսպանատուն, 2013 թ.
Երևան, Հայաստանի նկարիչների միություն, 2014 թ.
Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան, 2014
2018 թ․ «Կերպարվեստ» անվանակարգում արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Արևածաղիկներ» կտավի համար։
Materials
13-05-2024