CHOOSE YOUR LANGUAGE
  • Search Search
×
Diana Markosian

Diana Markosian

journalist

About the Winner
  • About the Artist About the Winner

About the Winner

Դիանա Մարկոսյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 22-ին, Երևանում։ Ստացել է լրագրողի, ապա նաև գեղարվեստական ֆիլմերի ռեժիսորի բարձրագույն կրթություն։ Ավարտել է նաև Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը` ՔԴԵԴ-ը։ Մասնագիտությամբ աշխատել է ուսումնառության առաջին իսկ տարվանից։ 

Աշխատել է որպես լրագրող, հեռուստամեկնաբան, տաբեր հաղոդումների հեղինակ և խմբագիր։ Վերապատրաստվել է միջազգային կրթական և լրագրողական ծրագրերով` ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ստրասբուրգում, Շվեյցարիայում, Իտալիայում, Բուլղարիայում, ՌԴ-ում։  

2007 թվականից դասավանդում է ՀՊՄՀ Հեռուստառադիոլրագրության բաժնում։ 2017 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Արտակարգ իրավիճակներում աշխատող լրագրողի սոցիալ-հոգեբանական պատրաստվածության հիմնախնդիրը» թեմայով։ 

Հոգեբանական գիտությունների թեկնածու է։

Պարգևատրվել է պատվոգրերով, 2 անգամ՝ ԱԺ-ի նախագահի մրցանակով, արժանացել է տարբեր մրցանակների, այդ թվում՝ միջազգային։

2021 թվականին Դիանա Մարկոսյանն արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Հաջողության բանաձև» հաղորդաշարի համար։
 

Materials