CHOOSE YOUR LANGUAGE
  • Search Search
×
Getik Baghdasarian

Getik Baghdasarian

architect

About the Winner
  • About the Artist About the Winner

About the Winner

Ծնվել է 1949 թվականի փետրվարի 26-ին Սիսիան քաղաքում: Ավարտել է Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1974թ.` Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 
Մասնակցել է հանրապետական, արտասահմանյան բազմաթիվ ցուցահանդեսների:

1975 թվականից աշխատում է Գեղարվեստի ակադեմիայում: Քանդակի ամբիոնի վարիչն է, պրոֆեսոր։ Մասնակցել է միջազգային բազմաթիվ սիմպոզիումների, մրցույթների: Արժանացել է մեդալների ու մրցանակների:

Գետիկ Բաղդասարյանի լավագույն աշխատանքներից են «Առնո Բաբաջանյան» քանդակը, «Միլզոյանի» դիմաքանդակը։
1994թ. - Դանթեին նվիրված միջազգային մրցույթում արժանցել է բրոնզե մեդալի «Կյանք, դրախտ, դժոխք» աշխատանքի համար։

Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Բիենալեում արժանացել է ոսկե մեդալի: «Վահագնի» մրցանակ է ստացել Գյումրիի Հակոբ Մծբնեցի եկեղեցու հարթաքանդակների համար:

2005թ. – Համո Սահյանի հուշարձանի համար արժանացել է Հայաստանի պետական մրցանակի: Նրա քանդակները տեղադրվել են Մասիս, Էջմիածին, Վոլգոդոնսկ, Իջեւան, Սիսիան, Գորիս, Սպիտակ, Գյումրի, Մոլդովայի, Լիտվայի, Դանիայի, Կանադայի քաղաքներում: Գետիկ Բաղդասարյանի գործերը ցուցադրվում են Հայաստանի պետական պատկերասրահում, Տրետյակովյան պատկերասրահում, Իվանովոյի, Տյումենի, Գավառի, Բերձորի թանգարաններում։

2008թ. արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մrցանակի «Չարենց» բրոնզե քանդակի համար:

Materials