About the Winner
Ծնվել է 1929թ. հունվարի 23-ին Ստամբուլում; 1934-41թթ. սովորել է Վիեննայի Մխիթարյան դպրոցի Ստամբուլի մասնաճյուղում։
Հետագայում ուսանել է Ստամբուլի կոնսերվատորիայի դիրիժորական բաժնում։
1951-53թթ. ուսանել է Փարիզի «Ecole normale de Musique» (Էկոլ նորմալ դը Մյուզիք) կոնսերվատորիայում` պրոֆեսոր Ժան Ֆուռնեի դասարանում:
1958-61 թթ. ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիայի ասպիրանտուրան եւ տեղափոխվել Հայաստան:
1961թ. առ այսօր աշխատում է Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում որպես գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր։
Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը բազմաթիվ ելույթներ է ունեցել Հայաստանում, արտասահմանյան մշակութային խոշոր կենտրոններում` Փարիզում, Լոնդոնում, Նյու-Յորքում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, աշխարհի շուրջ 178 քաղաքներում:
Ղեկավարել է բազմաթիվ սիմֆոնիկ նվագախմբեր, այդ թվում` Հայաստանի բոլոր նվագախմբերը, ԽՍՀՄ պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը, Ս. Պետերբուրգի ակադեմիական նվագախումբը, Մեծ Թատրոնի նվագախումբը, թվով 56 արտասահմանյան սիմֆոնիկ նվագախմբեր։
Հեղինակ է մի շարք երգչախմբային ստեղծագողծությունների. «Գարնանային անուրջներ», «Ազատության ղողանջներ», «Հանդիսավոր Ձոն» եւ բազմաթիվ երգչախմբային մշակումների:
Արժանացել է բազմաթիվ պետական պարգեւների: Հովհաննես Չեքիջյանը առժանացել է ԽՍՀՄ պետական, Հայաստանի պետական մրցանակների:
2005թ. արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշանի։