CHOOSE YOUR LANGUAGE
×
Karen Aghamyan

Karen Aghamyan

painter

About the Winner
  • About the Artist About the Winner
  • Products Products

About the Winner

Ծնվել է Երևանում 1946 թ-ին։ 1964թ-ին ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1969-ին՝  Գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 

Տարբեր տարիներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, մինչ օրս՝ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնում։ Անդամակցում է տարբեր, նաև միջազգային կազմակերպություններին, արժանացել բազմաթիվ պարգևների և կոչումների՝  
998-2018 թթ․ եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահը։ 
Կարեն Աղամյանի աշխատանքները մշտական ցուցադրության են ներկայացված Հայաստանում՝ Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան, Ազգային արվեստի պատկերասրահ, Վանաձորի թանգարանում, Ռուսաստանում՝ թանգարան Մագնիտագորսկում, Նովի Ուրենգոյում, Ֆրանսիայում՝ Թուլուզի Ժամանակակից արվեստի թանգարանում, Չինաստանում՝ թանգարան Հեֆեյում։ 

Աշխատանքները պահվում են Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարության հիմնադրամներում, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում անձնական հավաքածուներում։ Կարեն Աղամյանը դիզայնի տարբեր ոլորտներում հարյուրավոր հաջողված նախագծերի հեղինակ է։

1970 թվականից մասնակցել է ավելի քան 300 հանրապետական, միջազգային և արտասահմանյան ցուցահանդեսների Հայաստանում, Ռուսաստանում, Հունգարիայում, Կուբայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Չինաստանում և այլ երկրներում։

2011 թ․ «Կերպարվեստ» անվանակարգում արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Գաղթ» կտավի համար։

Products

280000 AMD
280000 AMD
233000 AMD
3890000 AMD
160000 AMD
2340000 AMD
7800000 AMD
280000 AMD
1600000 AMD
7400000 AMD
4700000 AMD
780000 AMD
Page 1 of 3

Materials