About the Winner
Ծնվել է 1937 թվականի հունիսի 16-ին Երևանում։ 1952-1957 թթ․ սովորել է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1957-1963 թթ․՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, իսկ 1963-1975 թթ․՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Երգել է Հայաստանի պետական երգչախմբում։
1969 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, Եվրասիական գեղարվեստի ակադեմիայի անդամ (1998, Բիշքեկ), 2008 թվականից՝ Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնում դասախոս, պրոֆեսոր։
Եվրասիական միջկոնտինենտալ, միջազգային գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս է։
2010 թվականին Արգենտինայում մասնակցել է համաշխարհային բիենալեի, 2008 թվականին, 2009 թվականին և 2010 թվականին Պենզայում՝ Քանդակի միջազգային սիմպոզիումի։
2010 թվականին արժանացել է Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանը՝ Էջմիածնում կատարած գործերի և վաստակի համար, և «Վահան Թեքեյան» մրցանակի։
Քանդակագործի ստեղծագործություններն ամենուր են՝ և Հայաստանի տարբեր քաղաքներում, և աշխարհի բազմաթիվ վայրերում։
2009 թ․ արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Վահան Թեքեյան» քանդակի համար։