About the Winner
Ծնվել է 1958 թվականին Վրաստանում: 1959 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երեւան: Սովորել է Սպանդարյանի անվ. թիվ 24 դպրոցում: Ավարտել է ԵՊՀ հայկական բանասիրության ֆակուլտետը: Գրել է բանաստեղծություններ, տպագրվել «Գրական համալսարան» հանդեսում եւ «Գարուն» ամսագրում: 1987 թվականին աշխատանքի է անցել «Արեւիկ» մանկապատանեկան հրատարակչությունում:
Ռուսերենից թարգմանել է ճապոնական ժողովրդական հեքիաթների «Տենգուի հովհարը» ժողովածուն: 2000 թվականից ընդունվել է «Ազգ» օրաթերթ որպես մշակութային լրագրող: 2005 թվականից «Ազգի» «Մռակութային հավելված» էջերի պատասխանատու խմբագիրն է: «Ազգ Մշակութային հավելվածը» Մելանյա Բադալյանի շնորհիվ փորձում է պահպանել ինտելեկտուալ մամուլին բնորոշ առանձնահատկությունները: Այս ընթացքում ձեռք է բերել ընթերցողական կայուն լսարան, գնահատվել հանրության կողմից։
2007 թվականին Մելանյա Բադալյանի «Ազգ» օրաթերթում տպագրված փարիզյան տպավորությունների շարքն արժանացել է Ժուռնալիստների միության «Ազդարար» մրցանակի:
2009 թ․ արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Ազգ» օրաթերթում լավագույն հրապարակումների համար: