CHOOSE YOUR LANGUAGE
×
Samvel Ghazaryan

Samvel Ghazaryan

sculptor

About the Winner
  • About the Artist About the Winner

About the Winner

Ծնվել է 1949 թվականի հուլիսի 20-ին Երեւանում:
1964թ. ընդունվել է Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարան: Ավարտել է 1968 թվականին եւ ընդունվել Երեւանի գեղարվեստի ակադեմիայի քանդակի բաժինը: Քանդակագործի որակավորմամբ ավարտել է ակադեմիան եւ անցել դասախոսական աշխատանքի:

Մասնակցել է շուրջ 100 ցուցահանդեսների եւ մrցույթների: Անհատական աշխատանքների ցուցահանդեսներով հանդես է եկել Լատվիայում, Վրաստանում, Իտալիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Հայաստանում եւ այլ երկրներում:

Նրա լավագույն աշխատանքներն այսօր զարդարում են աշխարհի ամենատարբեր քաղաքների զբոսայգիներն ու հրապարակները, ցուցադրվում աշխարհի ճանաչված թանգարաններում եւ ցուցասրահներում:

Սամվել Ղազարյանի ստեղծագործություններից են Սերո Խանզադյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Կոմիտասի կիսանդրիները, «Հրաժեշտ», «Ադամ եւ Եվա», «Ներշնչանք», «Ծովինար» քանդակները։

Սամվել Ղազարյանը ձեւավորել եւ նկարազարդել է մի շարք գեղարվեստական գրքեր: Նրա աշխատանքները միջազգային ցուցահանդես - մrցույթներում արժանացել են պարգեւների: Հայաստանի նկարիչների միության անդամ է 1982 թվականից։

2006թ. Սամվել Ղազարյանը արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակի «Երաժիշտները» քանդակի համար։

Products

No result

Materials