CHOOSE YOUR LANGUAGE
  • Search Search
×
"Shoghakat" TV channel

"Shoghakat" TV channel

media

About the Winner
  • About the Artist About the Winner

About the Winner

«Շողակաթ» հեռուստաընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ: Այն ստեղծվեց Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը լուսաբանելու եւ քարոզչությունն ակտիվացնելու նպատակով։ «Շողակաթ»-ի հեռուստատեսային հաղորդումներն ու տեսաֆիլմերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության հեռուստաընկերություններին, ուղարկվում սփյուռքի հայ համայնքներում գործող թեմերին։ 1999 թվականին «Շողակաթը» տեղափոխվում է Էջմիածին եւ դառնում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի մի մասը` շարունակելով զբաղվել հոգեւոր-մշակութային հաղորդումների եւ տեսաֆիլմերի ցուցադրությամբ։

2001 թ. «Շողակաթը» գրանցվում է որպես հեռուստաընկերություն:

«Շողակաթը» պատրաստում եւ հեռարձակում է քաղաքակրթության, պատմության, կրոնների, բնության, նշանավող անհատների, համաշխարհային հոգեւոր-մշակութային արժեքների մասին պատմող բազմաժանր գիտահանրամատչելի հաղորդումներ, լուսաբանում ազգային-եկեղեցական, հասարակական, տնտեսական, մշակութային իրադարձությունները: Այս ամենը հեռուստադիտողին մատուցվում է մոտ երեք տասնյակ հեղինակային հաղորդաշարերով։

Այդoրինակ հաղորդաշարերից է «Մանուկների աստվածաշունչը»: Այն ստեղծվել է 2000 թվականին: Արդեն շուրջ տասը տարի «Մանուկների աստվածաշունչը» շարունակում է մնալ մանուկների ամենասիրելի հոգեւոր-մշակութային հաղորդաշարերից մեկը:

Հեռուստաընկերությունը ղեկավարում է ստեղծագողծական խորհուրդը: Գործադիր տնօրենն է Մանյա Ղազարյանը:

2009 թ․ «Մանկական աստվածաշունչ» հաղորդաշարն արժանացել է Թեքեյան մշակութային միության «Լավագույն մանկական հեռուստահաղորդում» անվանակարգով նախատեսված մրցանակին:
 

Materials