About the Winner
Տիգրան Բարխանաջյանը ծնվել է 1974 թվականին, Գյումրիում։ 1985-1990 թվականներին սովորել է Գյումրիի Մերկուրովի անվան արվեստի դպրոցում, 1991-1996 թվականներին՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1996-2002 թվականներին՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ 2003 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
Աշխատանքները գտնվում են Հայաստանի, Ռուսաստանի, Լիբանանի, Ֆրանսիայի, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի մասնավոր հավաքածուներում։ 2004 թվականից Տիգրան Բարխանաջյանի աշխատանքները ցուցադրվում են Արամե պատկերասրահում։
Ստեղծում է բազմաֆիգուր կոմպոզիցիաներ։ Բարխանաջյանի կտավներն առանձնանում են գեղագիտական յուրօրինակ մտածողությամբ, գրոտեսկային շեշտվածությամբ և վառ, ժանսեմյան զգայաթրթիռ գույներով։ Նկարիչը իր հոգու մեղմությունն ու ներքին սերն է փոխանցում իր կտավներին, դրանց հերոսներին, նրանց միջոցով՝ նաև հանդիսատեսին։
2024 թվականին «Կերպարվեստ» անվանակարգում արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Խաղաղության փրկիչ» ստեղծագործության համար։