About the Winner
Ծնվել է Երեւանում 1959 թվականին։
Նախնական երաժշտական կոթությունն ստացել է Սայաթ-Նովայի անվան երաժշsական դպրոցում, այնուհետեւ ուսումը շարունակել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում եւ ասպիրանտուրայում: 1985 թ-ից դասավանդում է կոնսերվատորիայում, պրոֆեսոր է, Սայաթ -Նովայի անվան երաժcsական դպրոցի տնօրենը:
Տիգրան Հեքեքյանը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի հիմնադիր նախագահը:
Խմբավարական գործունեության մոտ երեք տասնամյակների ընթացքում հիմնադրել եւ ղեկավարել է մի շարք երգչախմբեր:
1990-95թթ. ընթացքում Տիգրան Հեքեքյանի սաներն ու երգչախմբերը տարբեր միջազգային մrցույթներում նվաճել են 5 ոսկե, 5 արծաթե եւ 1 բրոնզե մեդալներ: Պարգեւատրվել է Մովսես Խորենացի մեդալով։
Տիգրան Հեքեքյանը նախաձեռնողն ու գեղարվեստական ղեկավարն է եղել մի շարք մrցույթ-փառատոնների:
Նրա հեղինակությամբ թողարկվել են Բարսեղ Կանաչյանի ստեղծագողծությունների լիակատար ժողովածուն, «V-XX դարերի հոգեւոր երաժշտությունը», 3 խտասկավառակներից բաղկացած հավաքածուները:
2005թ. Տիգրան Հեքեքյանը արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մrցանակի «Հայաստանի փոքrիկ երգիչներ» երգչախմբի համերգային գործունեության համար: