About the Winner
Ծնվել է 1939 թվականին Բեյրութում։ 1947թ. ընտանիքով հայրենադարձվել են Հայաստան:
Հեղինակ է նվագախմբային, կամերային, երգչախմբային եւ վոկալ գործերի, որոնք կատարվել են աշխարհի բազմաթիվ երկրներում:
Տիգրան Մանսուրյանը սովորել է Երեւանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա` Երեւանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայում` Ղազարոս Սարյանի դասարանում, ավարտել 1965 թվականին, իսկ 1967թ. նաեւ` ասպիրանտուրան:
Տիգրան Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ճանաչված դեմքերից է եւ առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ (նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ) է ներմուծել Հայաստան: Կոմպոզիտորի ստեղծագողծությունները մեծ սիրով են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում եւ այլ քաղաքներում:
Տիգրան Մանսուրյանը բազմաթիվ պետական եւ միջազգային մrցանակների եւ մեդալների է արժանացել։
2004թ. արժանացել է նաեւ Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան»մrցանակի: