About the Winner
Ծնվել է Վանում 1909 թվականին: Անցել է գաղթի մահացու ճանապարհներով: Հարությունյանների ընտանիքը գաղթել է նախ Էջմիածին, հետո՝ Թիֆլիս:
Կրթություն ստանալով` Վ. Հարությունյանը դարձավ հայ ճաrտարապետության ավանդույթների շարունակողը, «Վան-Վասպուրական» հայրենակցական միության հիմնադիրը։
Հիմնական աշխատությունները վերաբերում են հայ միջնադարյան եւ արդի ճարտարապետության պատմությանն ու տեսությանը, հայկական ճարտարապետական հուշարձանների վերականգնման հարցերին, հայ նշանավող ճարտարապետների կյանքին ու գործունեությանը:
Վարազդատ Հարությունյանը հեղինակ է 800–ից ավել գիտական հոդվածների, 3 դասագրքերի, հայկական ճարտարապետության մասին 40 գրքերի, ինչպես նաեւ հուշագրությունների 3 հատորների:
Ոrպես հայ ճարտարապետության երախտավորներ Ալեքսանդր Թամանյանի եւ Ռաֆայել Իսրայելյանի հոգեւոր ժառանգորդ` 50 տարի ղեկավարել է պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետության ամբիոնը, շուրջ 12 տարի ղեկավարել է Հայաստանի ճարտարապետների միությունը:
Վարազդատ Հարությունյանը Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահության անդամ էր, Արտասահմանյան երկրների հետ մշակության կապերի ընկերակցության, «Գիտելիք» ընկերության նախագահության անդամ, նախագահել է Հոշարձանների պահպանության հայկական ընկերակցությունը, 1956–ից նաեւ Մայր աթոռ Ս. Էջմիածնի ճարտարապետական հանձնաժողովի նախագահն էր: Նա բազմաթիվ շքանշանների ասպետ է, Երեւանի պատվավոր քաղաքացի ։
2003թ. արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մrցանակի «Ճարտարապետական հուշարձանների վերականգնումը» գրքի համար: