About the Winner
Ծնվել է 1948 թվականի հունիսի 22-ին։ 1971 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
1971-1974 թվականներին աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես արվեստի բաժնի խմբագիր։
1967 թվականից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների։
Հեղինակ է տասնյակ հոդվածների և երկու գրքի՝ «Մինասի վերադարձը»և «Կեղտոտ սենյակ»։
Վարդանյանի նկարները ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ երկրներում, տեղ գտել մասնավոր հավաքածուներում, հեղինակավոր թանգարաններում, այդ թվում՝ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում և այլն։
Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում և Մոսկվայում։
1987 թվական՝ ԹՄՄ «Վարդգես և Ռիտա Պալյաններ» մրցանակ։
1997 թվականին Վարուժան Վարդանյանն արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակի։