CHOOSE YOUR LANGUAGE
  • Search Search
×

<<Արշակ Չոպանյանը և Վերածնված Անահիտ հանդեսը>>գրքի շնորհանդես

Նյութի ամբողջական վերնագիր

Տեղի կունենա Վաչագան Ավագյանի՝<<Արշակ Չոպանյանը և Վերածնված Անահիտ հանդեսը>>գրքի շնորհանդեսը։

Գիրքը նվիրված է Արշակ Չոպանյանի (1872–1954) բազմաբնույթ և հիրավի մեծարժեք գործունեությանը։ Ծնունդով պոլսեցի, արմատներով ակնեցի Չոպանյանը իր կյանքի շուրջ վաթսուն տարին անցկացրել է Փարիզում՝ սկսած 1895 թվականից մինչև մահ։ Եվրոպայում ապրելով՝ Չոպանյանը իր բարձր հեղինակությունն ու ճանաչումը ներդրել է Հայ դատի պաշտպանությանը, հայ ժողովրդին ու հայկական մշակույթը ներկայացնելով և արժևորելով միջազգային հարթակներում։

Գրքում ընդգծվում է Չոպանյանի նշանակալի դերը որպես բանասեր, գրականագետ-քննադատ, թարգմանիչ և հրատարակիչ։ Նրա հիմնադրած և խմբագրած «Անահիտ» գրական-գեղարվեստական ամսագիրը շուրջ երեք տասնամյակ եղել է հայ մշակույթի ու գրականության կարևորագույն ամրոցներից մեկը՝ մեծապես նպաստելով հայ-ֆրանսիական և հայ-եվրոպական մշակութային կապերի ամրապնդմանը։

Date

Date

27 November, 2025 | 14:30

Log in

Log in

Free

Address

Address

ՀՀ, 0025, Երևան, Խանջյան փող., 50 շենք

Location