CHOOSE YOUR LANGUAGE
  • Search Search
×

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխություն

Նյութի ամբողջական վերնագիր

Կկայանա «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ամենամյա միջազգային մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ 2025 թ-ին ՀԹՄՄ «Վահան Թեքեյան» մրցանակ է շնորհվելու չորս անվանակարգում՝ Գրականություն, Հայագիտություն, Կերպարվեստ, Դեկորատիվ-կիրառական արվեստ։

Հայաստանի  Թեքեյան մշակութային միությունը 1991 թվականից անցկացնում է «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխություն՝ մշակույթի և գիտության տարբեր բնագավառներում։ Այդ տարիներից ի վեր ՀԹՄՄ «Վահան Թեքեյան» մրցանակին են արժանացել բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանը, Լյուդվիգ Դուրյանը, Հրաչյա Թամրազյանը, գեղանկարիչներ Վարուժան Վարդանյանը, Ռուբեն Աբովյանը, քանդակագործներ Էմիլ Գազազը, Լևոն Թոքմաջյանը, երաժիշտներ Օհան Դուրյանը, Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Հախվերդյանը, Ջիվան Գասպարյանը, Կոնստանտին Օրբելյանը, դերասաններ Վարդան Պետրոսյանը, Երվանդ Մանարյանը, լրագրողներ Հակոբ Ավետիքյանը, Արթուր Բախտամյանը, գրողներ Լևոն Խեչոյանը, Սարգիս Վահագնը, հարյուրից ավելի մշակույթի, գիտության, արվեստի գործիչներ։

Date

Date

21 October, 2025 | 17:00

Log in

Log in

Free

Address

Address

ՀՀ, 0025, Երևան, Խանջյան փող., 50 շենք

Location