CHOOSE YOUR LANGUAGE
  • Search Search
×
Views279

1,8 մլրդ հավելյալ հատկացում՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի կատարմանը

1,8 մլրդ հավելյալ հատկացում՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի կատարմանը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվել և հավանության է արժանացել 2025 թվականի պետական բյուջեի վերաբաշխմամբ ԿԳՄՍ նախարարությանը 1 միլիարդ 854 միլիոն 791 հազար դրամի չափով գումար հատկացնելու որոշման նախագիծը: Նշված միջոցներից  500 միլիոն դրամը կտրամադրվի պահուստային ֆոնդից։

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ հատկացումը նախատեսված է Կառավարության  ծրագրում ընդգրկված 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման աշխատանքների պատշաճ կատարման, ինչպես նաև դպրոցների «Արագ արձագանքման ֆոնդի» համալրման և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կարողությունների զարգացման համար։

Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ՀՀ 2025 թ.-ի պետական բյուջեով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի ճշտված բյուջեն կազմում է 125,4 մլրդ դրամ: Ծրագրում ներառված հաստատությունների շինարարական աշխատանքների մեկնարկի, պատշաճ իրականացման, ինչպես նաև ավարտված օբյեկտների գույքով ապահովման նպատակով այսօր ընդունված որոշմամբ հատկացվում է ավելի քան 1.76 մլրդ ՀՀ դրամ: Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ գումարն ուղղվելու է 4 մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման և նախագծման աշխատանքների կազմակերպման նպատակին, ինչպես նաև 16 մանկապարտեզների՝ գույքով ապահովմանը։

««300 դպրոցի և 500 մանկապարտեզի» ծրագրում ցայսօր կառուցման և կապիտալ նորոգման աշխատանքներ են տարվում 357 դպրոցում: 2026 թվականի բյուջեում այդ նպատակին ուղղված միջոցներն աճել են՝ կազմելով շուրջ 150 միլիարդ դրամ, ինչը 51.2% ավելին է, քան այս տարվա ֆինանսավորումը, իսկ ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքներն արդեն իսկ ավարտված են 60 դպրոցում, որոնցից 35-ը՝ կառուցված, 25-ը՝ նորոգված: Ներկայում շինարարական աշխատանքներ են ընթանում 258 դպրոցում, որոնցից 153-ը՝ կառուցվող, իսկ 105-ը՝ կապիտալ նորոգվող: Եվս 39 դպրոցի շինարարություն կմեկնարկի առաջիկա երեք ամիսների ընթացքում: Մինչև տարեվերջ ակնկալում ենք, որ շահագործման կհանձնենք արդեն իսկ ավարտված 60 դպրոցից բացի՝ ևս 50 դպրոց, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը՝ 151 դպրոց, իսկ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ևս 47 կառուցվող դպրոց: 2026 թվականի տարեվերջի դրությամբ ընդհանուր թիվը կկազմի 308 դպրոց, որից 139-ը՝ կառուցված և 169-ը՝ կապիտալ նորոգված»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Մասնավորապես՝ նախատեսվում է կառուցել Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայրի մանկապարտեզը, ավարտին հասցնել Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի մանկապարտեզի կառուցումը, իրականացնել Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման ավարտական աշխատանքները, ինչպես նաև Լոռու մարզի Վանաձորի թիվ 11 մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի երեսպատման, տարածքի մասնակի բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում: Գույքով կհամալրվեն Արագածոտնի մարզի Արտաշավան բնակավայրի «Կակաչ» մանկապարտեզը, Ապարան համայնքի Շենավան գյուղի մանկապարտեզը, Արագածի Լիա Տեր–Ղևոնդյանի անվան մանկապարտեզը, Ալագյազ համայնքի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզը, Աշտարակի թիվ 4 «Հասմիկ» մանկապարտեզը, Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզը, Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի Ծովասար գյուղի մանկապարտեզը, Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզը, Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ճոճկան գյուղի մանկապարտեզը, նույն համայնքի թիվ 6 մանկապարտեզը, Տաշիր համայնքի Ամալյա Կարապետյանի անվան համար 4 մանկապարտեզը, Փամբակ համայնքի Լեռնապատ գյուղի մանկապարտեզը, Ստեփանավան համայնքի Արմանիս և Կաթնաղբյուր գյուղերի մանկապարտեզները, Գյուլագարակ համայնքի Կուրթան և Վարդաբլուր գյուղերի մանկապարտեզները:

Որոշմամբ նախատեսվում է նաև ավելացնել «Արագ արձագանքման ֆոնդի» գումարը, որը ստեղծվել է դպրոցների հրատապ խնդիրների լուծման համար։ 2025թ-ի ճշտված բյուջեով ֆոնդի գործունեության համար նախատեսված է 85 մլն ՀՀ դրամ, որից 72 մլն-ն արդեն ծանրաբեռնված է պայմանագրերով՝ 38 դպրոցին աջակցության համար։ Միաժամանակ, ներկայում առկա են կնքման փուլում գտնվող պայմանագրեր, հաստատման ենթակա հայտեր՝ 11 դպրոցի համար։ Որոշմամբ նախատեսվում է արագ արձագանքման ֆոնդը համալրել լրացուցիչ 55 մլն դրամով։

Նախատեսվում է նաև 28.3 մլն դրամ հատկացնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից իրականացվող շինարարական աշխատանքների որակի ստուգման սարքավորումների ձեռքբերման համար։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով որոշման ընդունումը, ընդգծել է դպրոցների և մանկապարտեզների գույքի օգտագործման որակի ապահովման կարևորությունը, անդրադարձել է նաև ուսուցիչների վարձատրության մեխանիզմներին և փաստել, որ 2025 թվականի նոյեմբերի 8-ից մեկնարկելիք կամավոր ատեստավորմանը մասնակցելու  նպատակով ավելի քան 8 հազար հայտ է ներկայացվել, ինչը ամենաբարձր ցուցանիշն է  կամավոր ատեստավորման գործընթացի մեկնարկից ի վեր։

www.aysor.am 

  • Newsfeed
  • Close
Հայաստանից Մշակութային Արժեքների Արտահանման Համար Պետական Նոր Տուրք Կսահմանվի

15-01-2026 | 12:39

Հայաստանից մշակութային արժեքների արտահանման համար պետական նոր տուրք կսահմանվի
Կառավարությունը Հաստատեց 2026-2030 Թթ. Իմունականխարգելման Ազգային Ծրագիրը

15-01-2026 | 12:38

Կառավարությունը հաստատեց 2026-2030 թթ. իմունականխարգելման ազգային ծրագիրը
Դասի Ժամին Օհանավանի Ուսուցիչներին Ու Աշակերտներին Տարել Են Կարգալույծների Պատարագին

15-01-2026 | 12:36

Դասի ժամին Օհանավանի ուսուցիչներին ու աշակերտներին տարել են կարգալույծների պատարագին
Բաքվի Գերnւթյnւնից Վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը Զինվորական Քննչական Վարչությունում Է

15-01-2026 | 12:32

Բաքվի գերnւթյnւնից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը զինվորական քննչական վարչությունում է
Ադրբեջանում Ամն Դեսպանատունը Կոչ Է Արել Իրանում Գտնվող Իր Քաղաքացիներին Անհապաղ Լքել Երկիրը Թուրքիայի Կամ Հայաստանի Ցամաքային Սահմաններով

15-01-2026 | 12:30

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը Թուրքիայի կամ Հայաստանի ցամաքային սահմաններով
Կբ-Ն Հրապարակել Է Առանց Լիցենզիայի Ֆինանսական Ծառայություններ Առաջարկող Անձանց Ցանկը

15-01-2026 | 12:23

ԿԲ-ն հրապարակել է առանց լիցենզիայի ֆինանսական ծառայություններ առաջարկող անձանց ցանկը
Ինչո՞Ւ Կգմսն-Ն Չի Շնորհավորել Հհ Ժողովրդական Արտիստ Հրանտ Թոխատյանին՝ Ծննդյան Օրվա Կապակցությամբ. Նախարարության Պարզաբանումը

15-01-2026 | 12:22

Ինչո՞ւ ԿԳՄՍՆ-ն չի շնորհավորել ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ. նախարարության պարզաբանումը
Այս Կիրակի Հայր Ռուբենը Սուրբ Պատարագ Կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին Եկեղեցում

15-01-2026 | 11:56

Այս կիրակի Հայր Ռուբենը Սուրբ Պատարագ կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում
Վեհափառ Հայրապետը Գերհամբերատար Սպասում Է Տիրադավների Զղջմանը, Դարձին, Իսկ Մինչ Այդ Տերը Մաքրում Է Իր Տունը, Մինչև Վերջին Դպիրն Ու Ուխտի Մանուկը

14-01-2026 | 15:50

Վեհափառ Հայրապետը գերհամբերատար սպասում է տիրադավների զղջմանը, դարձին, իսկ մինչ այդ Տերը մաքրում է իր տունը, մինչև վերջին դպիրն ու ուխտի մանուկը
Որ Քաղաքական Ուժը Որքան Գումար Է Ծախսում Ֆեյսբուքում Ու Ինստագրամում Գովազդի Վրա. Սամվել Մարտիրոսյան

14-01-2026 | 15:45

Որ քաղաքական ուժը որքան գումար է ծախսում Ֆեյսբուքում ու Ինստագրամում գովազդի վրա. Սամվել Մարտիրոսյան
Եթե Իրանում Որևէ Հաջողության Հասնեն, Ապա Հայաստանը Պարտվողների Թվում Է Լինելու. Հհ-Ում Իրանի Դեսպան

14-01-2026 | 15:44

Եթե Իրանում որևէ հաջողության հասնեն, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մենք Ունենք Բանաձև, Որը Լիարժեք Բավարարում Է Հայաստանին, Ամն–Ին, Եւ Իմ Կարծիքով Նաև Ադրբեջանին. Փաշինյան

14-01-2026 | 15:43

Մենք ունենք բանաձև, որը լիարժեք բավարարում է Հայաստանին, ԱՄՆ–ին, և իմ կարծիքով նաև Ադրբեջանին. Փաշինյան
Արդարության Ու Արդարադատության Սովը Ակնհայտ Է Այսօր, Այդ Երկուսի Քաղցից Գուցե Մի Քանի Սերունդ Չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան

14-01-2026 | 15:40

Արդարության ու արդարադատության սովը ակնհայտ է այսօր, այդ երկուսի քաղցից գուցե մի քանի սերունդ չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան
Նիկոլ Փաշինյանի Իշխանության Ամեն Օր Առավել Ծանր Է Նստում Հայաստանի Եւ Հայ Ժողովրդի Ապագայի Վրա. Աշոտյան

14-01-2026 | 15:39

Նիկոլ Փաշինյանի իշխանության ամեն օր առավել ծանր է նստում Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայի վրա. Աշոտյան
Համաձայնեցված Է Այն, Ինչ Հանձնված Է Թղթին. Հհ Ագ Նախարարը՝ Tripp Համաձայնագրի Մասին

14-01-2026 | 13:38

Համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին. ՀՀ ԱԳ նախարարը՝ TRIPP համաձայնագրի մասին

Related news